ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուք ձե՜զ կարգի հրավիրեք, մի ընդհատեք ինձ». Թովմասյանը՝ ՔՊ-ականներին. Բանավեճ ԱԺ-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցուպատասխանի ընթացքում բանավեճ սկսվեց։

Ալեքսանյանն ասաց, որ  քննարկում են Ա. Քոչարյանի վարքագիծը, բայց չեն քննարկում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի վարքագիծը, ով լրագրող է ծեծել։

«Դուք չլեսցի՞ք, որ ասացի՝ դատապարտել եմ։ Մի հատ ուշադիր լսեք պատասխանս»,- ասաց Թովմասյանը։

«Ոչ մի խմբակցություն հայտարարություն չի տարածել, էթիկայի  հանձաժողով չեք ստեղծել»,- նշեց Ալեքսանյանը։

Թ. Թովմասյանը հիշեցրեց  այլ դեպքեր. «Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, փողոցում ծեծեց լրագրողներին, կամերան վնասեց, որևէ գործ չի հարուցվել։

Մենք հապաղել ենք, որ էթիկայի  հանձնաժողով չենք ստեղծել, երբ որ Ազգային ժողովի նախագահը թքեց քաղաքացու վրա։ Շատ ճիշտ եք ասում, մենք այդ դեպքով թերացել ենք։

Թերացել ենք, երբ որ Արթուր Հովհաննիսյանը եկել ու իրեն  խուլիգանի պես էր պահում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

ԱԺ փոխնախագահ  Հակոբ Արշակյանը խնդրեց հարգալից լինել:

Դահլիճից արձագանքներ հնչեցին, ի պատասխան Թովմասյանն ասաց. «Դուք ձեզ կարգի հրավիրեք, մի ընդհատեք ինձ։  Հիմա էլ եք ձեզ արդեն պահում ոչ հարիր, ձեզ հանգիստ պահեք»։

Հակոբ Արշակյանը պահանջեց անջատել Թագուհի Թովմասյանի խոսափողը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular