ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Մարնիեր լիկյոր

ՖՈՏՈ

Marnier ապրանքանիշի տակ լիկյորներն առաջին անգամ հայտնվել են 1827 թվականին, երբ ոմն Ժան Բապտիստ Լապոստոլ բացել է իր փոքրիկ թորման գործարանը Փարիզի մերձակայքում գտնվող Նոֆլ-լե-Շատո փոքրիկ քաղաքում: Նույն թվականին նա սկսել է արտադրել իր առաջին, այն ժամանակ դեռ անանուն լիկյորը: Այսօր այդ 40 աստիճան թնդության լիկյորը հայտնի է որպես Cherry Marnier: Հենց սկզբից դրա արտադրության համար օգտագործվել է բալի որոշակի տեսականի` Գրիոտ բալը: Գործարանում բալը սեղմում են, հետո թրջում։ Այնուհետև այն թորվում է, որպեսզի ստացվի բալի այն բուրավետ էսենցիան, որը լիկյորի հիմքն է: էսենցիային խառնում են շաքարավազ և մի քանի ամիս հնեցնում տակառներում։

Մարնիեր լիկյորների պատմության հաջորդ կարևոր իրադարձությունը 1876 թվականին թորման գործարանի հիմնադրի և Լուի-Ալեքսանդր Մարնիեի թոռնուհու հարսանիքն էր: Լինելով ժառանգական գինեգործների ընտանիքից Լուի-Ալեքսանդրը, ի թիվս այլ բաների, լավ տիրապետում էր լիկյորների արտադրությանը: Նրա ազգանունն էլ դարձել է ապրանքանիշի անվանումը 1880 թվականին, երբ նա ստեղծել է այն լիկյորը, որը ներկայումս հայտնի է որպես Grand Marnier Cordon Rouge: Դա, թերևս, Մարնիեր ապրանքանիշի ամենահայտնի լիկյորն է: Հենց այդ ժամանակվանից էլ այդ թորման գործարանի լիկյորները սկսել են կրել Grand Marnier անունը։

Ինքը՝ Grand Marnier Cordon Rouge լիկյորը, պատրաստվում է կոնյակից, որում թրմված են Բիգարդիա տեսակի նարնջի կեղևները: Այդ նարինջները հավաքվում են չհասունացած, կեղևը չորացնում են, որից հետո երեք շաբաթ թրմում են կոնյակային սպիրտի մեջ։ Ստացված էսենցիան զտվում է, թորվում և վեց ամիս փակվում տակառներում։ Ավելին, արտադրության մեջ օգտագործվող կոնյակն ինքնին նույնպես հասարակ չէ։ Այն պատրաստվում է միայն Ugni Blanc խաղողից և միայն Կոնյակի շրջանից։ Նախքան լիկյորի հիմք դառնալը, սպիրտը կրկնակի թորում են և հնեցնում առնվազն երեք տարի։ Այս նշված բաղադրատոմսն անփոփոխ է մնացել ավելի քան 130 տարի: Այսպիսով, ինչպես տեսնում եք, անվանման մեջ Grand նախածանցը դատարկ բառ չէ։

Անվան մասին, Լուի-Ալեքսանդրը սկզբում իր լիկյորն անվանել էր Curacao Marnier, բայց դա չէր արմատավորվել։ Ինչպես ասվում է լեգենդում, լիկյորի ժամանակակից անվանումը՝ Grand Marnier, նրան տվել է գինեգործի մտերիմ ընկեր Սեզար Ռիցը, նույն այն անձը, ով հիմնադրել է աշխարհահռչակ Ritz-Carlton հյուրանոցների ցանցը: Առաջին անգամ փորձելով լիկյորը Սեզարն այն անվանել է Grand։ Լուի Մարնիերին դուր է եկել այդ անունը, և այն համահունչ է եղել նաև շքեղ Ritz հյուրանոցի հետ, որտեղ լիկյորը ներառված էր տեսականու մեջ։

Այսօր Մարնիեր լիկյորներն այլևս չեն արտադրվում Նոֆլ-լե-Շատո քաղաքում: Հին գործարանը փակվել է, քանի որ այն գտնվում էր քաղաքի կենտրոնում, ինչը չի համապատասխանում ֆրանսիական օրենսդրությանը: Սակայն լիկյորի բաղադրատոմսը մնացել է անփոփոխ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular