ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչպես Հայաստանը հայտնվեց գոյության եզրագծին և պարզապես հետևում է, թե ինչ է կատարվում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջան այցի նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը խոսելով Զանգեզուրի միջանցքի հարցի մասին ասել է, որ «Իրանը Ադրբեջանին տրամադրում է Նախիջևան տանող ճանապարհ իր տարածքով»։ Նա նաև հավելել է, որ «բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը», և որ «պետությունների միջև սահմանային հաղորդակցության հարցերը կլուծվեն, երբ քաղաքական և առևտրային հարաբերությունները կառուցվեն հաշվի առնելով կողմերի իրավունքները», գրում է sevastopol.su–ն։ Իրականում այստեղ խոսք է գնում մի հարցի մասին, որը Իրանի համար այս պահին գրեթե տարածաշրջանային անվտանգության գլխավոր հարցն է։ Իսկ ահա Հայաստանի համար դա գրեթե իր գոյության հարցն է։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանը լրջորեն է ցանկանում ստանալ և ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո նա ունի դա անելու հնարավորություններ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը դեմ չէ Հայաստանից վերցնել ամբողջ Սյունիքը, այսինքն նրա ամբողջ հարավային մասը, ինչը Իրանը չի կարող թույլ տալ, քանի որ դա նշանակում է Ադրբեջանին ուղղակիորեն կապել Թուրքիայի հետ  դեպի Կասպից ծով ելքով և արգելափակել Իրանի մուտքը դեպի Կովկաս։

Հայաստանն այժմ գտնվում է ֆիզիկական գոյատևման եզրագծին։ Դա արտաքինից այնքան էլ նկատելի չէ, բայց միայն առայժմ։ Ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել։ Հայաստանը դարձել է լուրջ դիմակայության կենտրոն, ընդ որում նա այդ ամենում հիմնականում որպես հանդիսատես է։ Ակնհայտ է, որ նրա շուրջ ձևավորվել են երկու ճամբարներ։ Մի կողմից կա Ռուսաստանը, Իրանը և ներքին հայրենասիրական ընդդիմությունը։ Մյուս կողմից կան Թուրքիան, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն և Փաշինյանի ռեժիմը: Ի դեպ, Վաշինգտոնը դուրս է եկել այդ խաղից, նա այնքան չի հետաքրքրվում Հայաստանով, որ նույնիսկ չի անհանգստանում։ Հատկապես հիմա։

Եվ այս երկու կողմերն էլ ակնհայտորեն ավելի ակտիվ են դարձել հենց հիմա, ոչ ոք մտադիր չէ հետ խաղ կատարել։ Ոմանց համար Հայաստանը փրկելը գոյաբանական հարց է։ Այլոց համար հիմա եզակի հնարավորություն է պարզապես ջնջել Հայաստանը քարտեզից, իսկ հայերին Անդրկովկասից։ Դա առնվազը նրանց ազդեցությունը տարածաշրջանում կդարձնի գրեթե բացարձակ, իսկ Իրանին ու Ռուսաստանին դարերով հետ կգցի։

Իսկ ինչո՞ւ հիմա։ Որովհետև, նախ, Ռուսաստանը ներկայումս զբաղված է իր սեփական հակամարտությամբ և դժվար թե կարողանա լիարժեք արձագանքել։ Երկրորդ, որպեսզի նա միջամտի, անհրաժեշտ է  հրավեր հենց Հայաստանից, իսկ այնտեղ իշխանության գլուխ է Փաշինյանը, ով կարող է պարզապես լքել Հայաստանն այնպես, ինչպես լքեց Ղարաբաղը։ Եվ երրորդ, Իրանը ցնցող հարված է ստացել Սիրիայում և այժմ գտնվում է տասնամյակների ընթացքում իր ամենավատ վիճակում։

Այսպիսով, հենց այս ամենի ֆոնին կա եզակի հնարավորություն «Հայկական հարցի վերջնական լուծման» համար։ Կօգտվե՞ն նրանք դրանից։ Հնարավոր է։ Եվ, ավաղ, դրա համար մեղավոր են հենց հայերը։ Ինչպես և մենք, դժբախտաբար։ Այսպիսով, ի վերջո, մենք որևէ եզրակացություն անելո՞ւ ենք, թե՞ ոչ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular