ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հակասահմանադրական Հայաստան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կասկածի տակ դնել Հայաստանի պետականությունը: Այս անգամ այդ քաղաքական գործիչը հայտարարել է, որ նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը։ Դա հստակ ակնարկ է, որ հանրապետության գործող Սահմանադրությունը ոչ լեգիտիմ է, գրում է podolyaka.ru–ն։

Փաշինյանն այսպիսով փորձում է հայկական հասարակական կարծիքը նախապատրաստել սահմանադրական նոր հանրաքվեի, որը տեղի կունենա կա՛մ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ, կա՛մ դրանցից հետո։ Միաժամանակ վարչապետը փորձում է հայ հասարակությանը համոզել, որ գործող Սահմանադրությունը փոխելու ներքին պատճառներ կան։ Իրականում Սահմանադրությունը փոխելու իրական պատճառն արտաքին է, և դա Բաքվի պահանջն է, առանց որի նա չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել։

Ի՞նչը դուր չի գալիս Ադրբեջանին Հայաստանի Սահմանադրության մեջ: Ադրբեջանում քննադատում են «Անկախության հռչակագրի»–ն հղումը, որտեղ նշվում է Արցախը։ Բաքվում մտավախություն ունեն, որ եթե Երևանում հնարավոր իշխանափոխություն լինի, ապա կնքված խաղաղության համաձայնագիրը հակասահմանադրական կճանաչվի։

Հայաստանի Սահմանադրական դատարանն արդեն հակասահմանադրական է ճանաչել այդ հռչակագրին հղումը, սակայն Բաքվին դա չի բավարարում։ Ավելին, Բաքուն վերջերս հայտարարել է, որ Հայաստանը պետք է զեկուցի ադրբեջանական կողմին Սահմանադրության փոփոխությունների բնույթի մասին, ինչն արդեն իսկ միջազգային իրավունքի խախտում է և Հայաստանի նկատմամբ վերաբերմունք որպես կապիտուլյացիայի ենթարկված երկրի։

Հայաստանի իշխանություններն էլ անհաջող կերպով փորձում են հասարակությանը բացատրել, որ Սահմանադրությունը փոխելը հանրապետության ներքին խնդիրն է։ Սակայն միջազգային հարթակներում ադրբեջանական կողմը չի վարանում սահմանադրական փոփոխությունների մասին խոսել որպես իր քմահաճույքի մասին և ամեն կերպ փորձում է միջամտել Հայաստանի Հիմնական օրենքի նախագծի նախապատրաստման գործընթացին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular