ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է կամրջող դեր խաղալ Ռուսաստանի հետ հարաբերություններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանն այժմ իրականացնում է մի շարք նախագծեր, որոնք ուղղված են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի  զարգացման ենթակառուցվածքների ստեղծմանը, և նախատեսում է համագործակցել Ադրբեջանի հետ այդ ուղղությամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը, գրում է interfax.ru–ն։

«Առաջին, մենք իրականացնում ենք ճանապարհների, այդ թվում երկաթուղիների կառուցման և վերականգնման նախագծեր։ Այս հաղորդակցությունները կարող են ամրապնդել մեր երկրի և Ադրբեջանի միջև առևտրային կապերը։ Երկրորդ, Ադրբեջանը կարող է կամրջող դեր խաղալ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում և բեռնափոխադրումներում։ Երրորդ, Ադրբեջանն ինքը կկարողանա օգտագործել Իրանի և Պարսից ծոցի ներուժն Իրանի միջոցով տրանսպորտային գործողություններ իրականացնելու համար», - ասել է Պեզեշկիանն Ադրբեջան կատարելիք այցից առաջ ադրբեջանական պետական ​​AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով Իրանը կատարում է իր պարտավորություններն այդ ուղղությամբ: «Եվ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք կքննարկենք այս գործընթացն ավելի պարզեցնելու, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքների և ներքին հաղորդակցությունների ստեղծման ավարտը փոխադրումները հեշտացնելու համար»։ Պեզեշկիանը նաև ընդգծել է Իրանի շահագրգռվածությունն Ադրբեջանի հետ «կանաչ» էներգիայի ոլորտում համագործակցելու հարցում։ «Ներկայումս հիդրոէլեկտրակայանների նախագծերն իրականացվում են։ Մենք կարող ենք նաև փոխգործակցել արևային և քամու էներգիայի, ինչպես նաև այլ հարցերի շուրջ», - նշել է նա։

Բացի այդ, Թեհրանը հնարավոր է համարում կողմերի համագործակցությունն արդյունաբերության, առևտրի և համատեղ ներդրումների ոլորտներում։ «Մենք որևէ սահմանափակում չենք դնում երկու երկրների միջև համագործակցության ոլորտներում։ Իհարկե, քայլերից մեկը կարող է լինել խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը։ Կարող ենք նաև քննարկել համալսարանների և համալսարանական դասախոսների միջև կապերի ամրապնդումը։ Բացի այդ, կարող ենք համագործակցել առողջապահության, բժշկության, դեղագործության և բժշկական օգնության ոլորտներում։ Մշակույթի և սպորտի ոլորտում փոխգործակցությունը նույնպես կարող է նպաստել մեր հարաբերությունների զարգացմանը», - ընդգծել է Իրանի նախագահը։

Պեզեշկիանը հավելել է, որ Իրանն ու Ադրբեջանը ներկայումս համատեղ նախագիծ են իրականացնում Իրանի միջոցով Ադրբեջանից Նախիջևան միջանցք ստեղծելու համար։

«Հուսով եմ, որ այդ երթուղին կլուծի Ադրբեջանի և Նախիջևանի միջև առկա բոլոր հաղորդակցման խնդիրները։ Բացի այդ, այդ երթուղին կարող է ապահովել անվտանգ և հուսալի հաղորդակցություն Ադրբեջանի և Իրանի շրջանների միջև», - ասել է նա։

Նրա խոսքով Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։ «Մենք հույս ունենք, որ այս սկզբունքների ընդունումը կլուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնություններն ու խնդիրները», - ընդգծել է Պեզեշկյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular