ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ

Խոյերը հաջողության համար ունեն անհրաժեշտ ամեն բան: Նախապատվությունն արժե տալ այն գործերին, որոնք մոտ են ավարտին, հատկապես, եթե դրանք կապված են ուղևորությունների, ուսման, պարապմունքների, միջնորդության, տեխնիկական սպասարկման հետ: Օրը թույլ է տալիս կիրառել անհատական վարպետությունը, փայլել հմայքով, արտիստիզմով, հումորի զգացումով: Մանր բարդությունները կարող են պայմանավորված լինել պրակտիկ նրբություններով:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ ճկունություն դրսևորել: Ցանկացած գործ ավելի բարդ կստացվի, եթե հակված եք մտածել ձեր սովոր ոճով: Ճկունությունը հաճախ պետք կգա այլոց հետ շփման, ուսման կամ տեղեկատվական որոնումների, վճարումների և փաստաթղթերի ձևակերպման հետ կապված գործընթացների ժամանակ: Այն կօգնի լեզու գտնել նաև մերձավոր շրջապատի, տնեցիների հետ:

Երկվորյակ

Երկվորյակների համար օրը հիանալի արտաքին պայմաններ է ստեղծում, սակայն օրվա ընթացքում հաճախ թյուրիմացություններ կլինեն: Մինչ ուրիշներին մեղադրելն աստղերը խորհուրդ են տալիս վերլուծել գործերի դրվածքը: Եթե ուշադիր զննեք, կհայտնաբերեք, որ ինքներդ եք ձեզ համար ավելորդ խնդիրներ ստեղծում: Ընթացիկ ցանկացած խնդիր խորհուրդ է տրվում վերացնել անհապաղ, հակառակ դեպքում՝ կարող եք չտեղավորվել սահմանված ժամկետներում:

Խեցգետին

Օրը բարձրացնում է Խեցգետինների տրամադրությունը: Հանգամանքների հաջող դասավորությունը թույլ կտա մի շարք առաջադրանքներ ավելի արագ լուծել, քան ծրագրված էր, և նույնիսկ օգուտ քաղել ենթադրյալ տհաճություններից: Հնարավոր են հաջող գնումներ, բոնուսներ կամ փոխհատուցումներ: Կարելի է բարեկեցությունն ամրապնդել տաղանդների հաշվին: Արժե ուշադիր լինել վճարներում, հաշվարկներում, գնումներում և գործարքներում:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում էներգիան չծախսել դատարկ բաների վրա և զբաղվել առաջնային կարևորության գործերով: Ընտրելով առաջնայնությունները և հաշվարկելով ուժերը՝ հաջողության կհասնեք գլխավորում, իսկ զուգահեռ մանր առաջադրանքներն ինքնըստինքյան կլուծվեն: Օրը թույլ է տալիս շատ բան հասցնել: Խնդրահարույց գոտի կարող է դառնալ շփումը և փոքր, սակայն ռազմավարական կարևորության առաջադրանքների լուծումը:

Կույս

Կույսերին կարող է սպասվել ընտրություն պրագմատիզմի և ստեղծագործության միջև: Ուշադրություն կարող են պահանջել երեխաները, ընկերների հետ շփումը, արձակուրդի կամ անսովոր իրադարձության նախապատրաստությունը: Եթե ուշադրության կենտրոնում առօրյա գործերն են, ապա բացառված չեն անակնկալները, սովոր սցենարից շեղումը: Հնարավոր են անկանխատեսելի պահեր ուղևորություններում:

Կշեռք

Կշեռքների համար օրը շատ բարենպաստ է: Ձեր հեղինակությունը, իրավունքները կամ տաղանդներն անհնար կլինի վիճարկել: Նույնիսկ եթե սխալներ թույլ տրվեն, դրանք ուղղելը դժվար չի լինի: Բացառված չէ, որ ինքներդ ստիպված չլինեք դա անել, այլ ձեր փոխարեն փորձեն ընկերները, երեխաները, երկրպագուները, գործընկերները: Հարմար պահ է կոլեկտիվ գործունեության, գովազդային միջոցառումների, հանրային ելույթների համար:

Կարիճ

Աստղերն այսօր պատրաստ են օգնել փառասեր, արտիստիզմով օժտված, հաղթանակի ծարավ Կարիճներին, որոնք ձգտում են նվաճումների, կարիերայի աճի, պաշտոնական կամ ոչ պաշտոնական առաջնորդի կարգավիճակի: Կարելի է վառ և համոզիչ հայտարարել ձեր մասին, ցուցադրել գործնական և ստեղծագործական տաղանդները, գրավել ղեկավարության ուշադրությունը: Եթե առայսօր վախեցել եք ինչ-որ բան անել, դեռ ուշ չէ փորձել ձեր ուժերը:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր ունակ են ցանկացած հանգամանք շրջել իրենց օգտին: Օրվա հաճելի առանձնահատկությունն ընտրության հնարավորությունն է: Կախված նպատակներից և պայմաններից՝ կարող եք ապավինել անհատական տաղանդին և խարիզմային, հավատարիմ ընկերներին, աշակերտներին, երկրպագուներին, գործընկերոջը, ուսուցչին, երեխաներին, սիրելի անձնավորությանը, հեղինակավոր խմբի կամ ատյանի աջակցությանը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս մոռանալ կասկածները: Եթե լավ մարզավիճակում եք, արժե մի կողմ դնել հեշտ գործերը և հիմնավորապես զբաղվել բարդերով: Որքան բարդ է առաջադրանքը և բարձր է ռիսկը, այնքան ուժգին կլինի գործելու շարժառիթը: Ջանքեր գործադրելով և կամք դրսևորելով՝ կարելի է հաղթական ավարտին հասցնել բարդ նախագիծը՝ ստանալով այն արդյունքը, որի հույսն ունեիք:

Ջրհոս

Ջրհոսների համար այսօր կարևորություն ունի ուրիշի կարծիքը: Օրվա գլխավոր իրադարձությունը կարող է դառնալ բանավեճը, մրցակցությունը, լսարանի առջև ելույթը: Չարժե վախենալ դիմակայություններից, քննադատությունից, հնարավոր բարդություններից. այժմ դուք շատ լավ ապահովագրված եք, անհրաժեշտ օգնությունը ձեզ կհասնի միաժամանակ տարբեր աղբյուրներից: Բացահայտ տաղանդի, մեծ փորձի առկայության դեպքում օգնության կարիք չեք զգա:

Ձկներ

Ձկների համար հաջողության առանցքային պայմանները կլինեն կարգապահությունը, էներգիան և ուժեղ շարժառիթը: Ձեր տաղանդները և պոտենցիալ հնարավորությունները կարող են բավարար չլինել, եթե աշխատասեր չեք, զգույշ չեք, պրոֆեսիոնալ չեք, զուրկ եք հարուստ փորձից կամ այն ստանալու ձգտումից: Կարևոր է բծախնդրորեն հետևել բոլոր կանոններին: Չարժե առաջին հորիզոնականում դնել նյութական հարցերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular