ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով

ՖՈՏՈ

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն (WRC) իր խնամքի տակ է վերցրել Վայոց ձորի մարզում փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթի։ Ինչպես  տեղեկանում ենք կենտրոնի տարածած հաղորդագրությունից, կենդանին տեղափոխվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) միջնորդությամբ՝ մասնագիտական խնամք և վերականգնում ապահովելու նպատակով։

Ներկայումս մասնագետների թիմը մշակում է հատուկ վերականգնողական ծրագիր, որի հիմնական նպատակն է փոքրիկ արջին նախապատրաստել վայրի բնություն վերադառնալուն։ Արջի քոթոթի վիճակը գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ, և նրա համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հետագա առողջ զարգացման համար։

«Վայրի բնություն վերադարձնելը բարդ և պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է բազմաթիվ հմտություններ, համբերություն և նվիրում մեր թիմի բոլոր անդամներից: Կենդանին կվերադառնա իր բնական միջավայր միայն այն ժամանակ, երբ մեր մասնագետները համոզված լինեն, որ նա լիովին պատրաստ է ինքնուրույն գոյատևելու վայրի բնության մեջ », - նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: 

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնից հանրությանը հիշեցնում են՝ եթե բնության մեջ հանդիպեք վայրի կենդանու ձագի, հետևեք այս կարևոր ցուցումներին.

  • Մի՛ մոտեցեք և մի՛ խանգարեք կենդանուն։ Մայրը հաճախ կարող է գտնվել տարածքում և ժամանակավորապես հեռացած լինել սնունդ որոնելու նպատակով
  • Պահպանե՛ք ապահով հեռավորություն և հետևե՛ք կենդանուն հեռվից
  • Միջամտեք միայն ծայրահեղ դեպքերում։ Եթե համոզված եք, որ կենդանին վնասված է կամ երկար ժամանակ (սովորաբար 24 ժամից ավելի) մնացել է առանց մոր, դիմե՛ք մասնագետների օգնությանը
  • Անհապաղ կապ հաստատե՛ք ԲԸՏՄ-ի կամ FPWC Փրկարար կենտրոնի հետ թեժ գծով՝ 08000411։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular