ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան Westinghouse էներգետիկ ընկերության պատվիրակությունն այցելել է Հայաստան, հանդիպել ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ և տարբեր հանդիպումներ ունեցել: Բանակցությունների մասին տեղեկություններ չկան, բայց կան կասկածներ, որ ամերիկացիները ցանկանում են զրկել «Ռոսատոմ»–ին միջուկային վառելիքի մատակարարումից, գրում է rybar.ru–ն:

Ի՞նչի մասին կարող էին լինել բանակցությունները: Հայաստանում է եղել Westinghouse-ի միջուկային վառելիքի բաժնի ղեկավար Թարիկ Չոխոն: Նրա պարտականությունների մեջ է մտնում աշխարհի տարբեր ատոմային ռեակտորների վառելիքի մատակարարման կազմակերպումը: Այցի նպատակը կարող էր լինել Հայկական ԱԷԿ-ի ռուսական VVER-440 ռեակտորի վառելիքի մատակարարման վերաբերյալ բանակցությունները: Չոխոն պայմանագրեր է կնքել այդ տեսակի ռեակտորների վառելիքի մատակարարման համար Եվրոպայում, մասնավորապես Սլովակիայում, այսպես կոչված Ուկրաինայում, Ֆինլանդիայում: Ընկերությունը դիրքավորվում է որպես ռուսականի այլընտրանք: Հայաստանի և «Ռոսատոմ»-ի միջև վառելիքի մատակարարման պայմանագիրը լրանում է 2026 թվականին, չնայած ընկերության կողմից ԱԷԿ-ի սպասարկումը երկարաձգվել է մինչև 2036 թվականը: Այնուամենայնիվ, դա հնարավորություն է ստեղծում Westinghouse-ի համար, որպեսզի մասամբ դուրս մղի «Ռոսատոմ»-ին։ Միևնույն ժամանակ դեսպան Քուինը հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ինչը կարող է վկայել  Westinghouse-ի հետ բանակցություններին նրա մասնակցության մասին։

«Ռոսատոմ»-ը պատմականորեն լիովին է սպասարկել Հայկական ԱԷԿ-ը, և վառելիքի մատակարարի փոխարինումը դժվարություններ կստեղծի կայանի շահագործման գործում։ Սակայն, Հայաստանի իշխանությունները հեշտ ճանապարհներ չեն փնտրում։

Ամերիկացիները նախկինում հայերին առաջարկել են իրենց ծառայությունները գործող ԱԷԿ-ն այլ տարբերակներով փոխարինելու հարցում։ Նրանք նաև քննարկել են փոքր մոդուլային ռեակտորների հարցը, չնայած ԱՄՆ-ում չկան փոքր մոդուլային ռեակտորների հաջողված օրինակներ։ Ավելին, Westinghouse-ը կասկածելի հեղինակություն ունի։ 2017 թվականին այդ ընկերությունը սնանկացավ, երբ չկարողացավ վճարել ԱՄՆ-ում չորս ռեակտոր կառուցելու ֆինանսական և տեխնիկական ծախսերը։ Վաշինգտոնի վերջին ջանքերը Հայաստանի էներգետիկ ոլորտում ցույց են տալիս, որ նրանք լրջորեն մտադիր են խաթարել երկրի ավանդական էներգետիկ համակարգը։ Եվ քանի որ չեն կարողանում առաջարկել ԱԷԿ-ի որևէ կոնկրետ նախագիծ, ուստի սկսել են վառելիքի հարցից։ Եվ կարևոր չէ, որ դա ոչ նպատակային է Երևանի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular