ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ կլինի, եթե քիչ քնեք. քնի պակասի 5 անսպասելի հետևանք

ՖՈՏՈ

168.am-ը գրում է․

Похожее изображение

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե քիչ քնեք։ Steptohealth.ru-ն գրում է, որ քնի պակասը ժամանակի ընթացքում ազդում է ուղեղի և, ընդհանուր առմամբ, օրգանիզմի աշխատանքի վրա։

Խանգարվում է աղիների միկրոֆլորան։ Քրոնիկ անքնություն ունեցող անձանց մոտ նվազում է միկրոօրգանիզմների որակը, որոնք ձևավորում են աղիների միկրոֆլորան։ Սա բացասական կերպով է անդրադառնում նյութափոխանակության վրա։ Աղիների միկրոֆլորայի խանգարումները բացասաբար են ազդում մեր առողջության վրա՝ զարգանում է ինսուլինակայունություն, առաջանում է ավելորդ քաշ, իմունիտետն ընկնում է, սննդարար նյութերն ավելի վատ են յուրացվում։

Անքնություն և դիաբետ։ Շատ կարևոր է հիշել այն մասին, որ քնի պակասն ազդում է գլյուկոզայի յուրացման վրա, ինչի արդյունքում մեծանում է դիաբետի առաջացման հավանականությունը։ Այս խնդրին առավել հաճախ բախվում են մեծահասակները։

Սրտի առողջություն։ Եթե օրվա ընթացքում անհրաժեշտ քանակից 3 ժամ քիչ ենք քնում, սիրտը սկսում է վնասներ կրել։ Քիչ քնելու արդյունքում բարձրանում է զարկերակային ճնշումը, սկսում են բորբոքային գործընթացներ, սրտի մկանները լրացուցիչ սթրեսի են ենթարկվում։

Հիշողության խանգարում։ Քրոնիկական անքնության հետևանքով վատանում են ուշադրության և կենտրոնացման կարողությունները։ Քնի պակասը բացասաբար է ազդում օպերատիվ հիշողության վրա։ Խոսելը, արտահայտություններ հիշելը, բավական պարզ խնդիրների լուծումը դժվարանում է։

Որքան շատ սթրես, այնքան քիչ քուն, և՝ հակառակը։ Սա փակ շրջան է հիշեցնում։ Սթրեսն ու նյարդային լարվածությունը խանգարում են գիշերային հանգիստը, իսկ քրոնիկական անքնությունն էլ ավելի է վատացնում իրավիճակը։ Մեր հոգեկան առողջությունն ուղղակիորեն կապված է առողջության հետ։ Որքան քիչ ենք քնում, այնքան շատ ենք ենթարկվում սթրեսի։

Եթե նկատում եք, որ քնի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում, դիմեք մասնագետի օգնությանը։ Մի մոռացեք, որ բազմաթիվ խնդիրների լուծումը որակյալ քունն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular