ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը «չեղարկել» է Հայոց ցեղասպանության ճանաչումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով 1915 թվականի հայ ժողովրդի ողբերգությունը, չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, գրում է EAdaily.com–ը։ Սպիտակ տան ղեկավարի ուղերձը հրապարակվել է Թրամփի վարչակազմի կայքում։ Նա ցավակցություն է հայտնել և սահմանափակվել է «Մեծ եղեռն» արտահայտությամբ, որը հայերենից թարգմանաբար նշանակում է «Մեծ ողբերգություն»։ «Այսօր մենք հարգում ենք «Մեծ եղեռնի» հիշատակը և հարգում այն հրաշալի մարդկանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկի ժամանակ։ 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին, մեկուկես միլիոն հայեր արտաքսվել և ուղարկվել են անխուսափելի մահվան։ Այս հիշատակի օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի մեծ հայկական համայնքին սգալով զոհվածների համար», - ասված է Թրամփի ուղերձում։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների «այս կերպ Թրամփը փաստացիորեն հետ է կանչել Ջո Բայդենի կողմից կատարված ցեղասպանության ճանաչումը»։ 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն: Հաջորդ տարիներին Բայդենը նաև օգտագործեց «ցեղասպանություն» տերմինը խոսելով հայ ժողովրդի ողբերգության մասին։

Այսօրվա իր ուղերձում Թրամփը նշել է, որ իր վարչակազմը «մնում է հանձնառու կրոնական ազատության և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը», բայց առանց առանձնացնելու կոնկրետ էթնիկ խմբեր: Ինչպես նշել է Թրամփը, ամերիկացիները բախտավոր են, որ շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են Միացյալ Նահանգներ և մեծ ներդրում են ունեցել երկրում: Նա նշել է մրցանակակիր զինվորականներին, նկարիչներին, ճարտարապետներին և գործարարներին։

«Զոհվածների հիշատակը հարգելով իմ վարչակազմը շարունակում է հանձնառու մնալ կրոնական ազատության ապահովմանը և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակմանը և տարածաշրջանում կայունության պահպանմանը, քանի որ շարունակում ենք ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության», - ասել է Թրամփը։

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որը ճանաչվել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ամեն տարի հիշվում է ապրիլի 24-ին: Թուրքիան հերքում է ավելի քան 1.5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացումը: Հայոց ցեղասպանությունն առաջին անգամ 1965 թվականին ճանաչել է Ուրուգվայը, որին հաջորդել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, տասնյակ այլ երկրներ, ինչպես նաև Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular