ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկու աթոռներն իրարից հեռանում են. Փաշինյանը խոստացել էր հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում, բայց վերջնագիր է ստացել Եվրամիությունից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բազմավեկտորիզմը»՝ հավասարակշռությունը Ռուսաստանի և ԵՄ-ի միջև, կարծես թե ձախողվում է։ Ռուսաստանի ու Եվրամիության առճակատումը, հատկապես ռուս-ամերիկյան թվացյալ լավ բանակցությունների ֆոնին, թեժանում է։ Եվ այստեղ ամենավատը տարբեր պետությունների այն ղեկավարների համար է, ովքեր փորձում են ինչ-որ կերպ հավասարակշռել կողմերի միջև և, հնարավորության դեպքում, ամբողջությամբ չփչացնել հարաբերությունները որևէ մեկի հետ։ Այդպիսի երկրների թվում է նաև Հայաստանը, գրում է bloknot.ru–ն։ Նրա առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով 2018 թվականին դասական «թավշյա հեղափոխությամբ», որը կազմակերպվել էր USAID-ի փողերով, անմիջապես հակառուսական քաղաքականություն սկսեց և արդյունքում կորցրեց Լեռնային Ղարաբաղը։ Եվ հիմա հայությունը կանգնած է պետականության լիակատար կորստի սպառնալիքի առաջ։ Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշի իր զորքերը տեղափոխել Երևան, հայկական բանակը չի կարող լուրջ դիմադրություն ցույց տալ։

Միևնույն ժամանակ, Փաշինյանին հաջողվում է պահպանել իշխանությունը, քանի որ ոչ ոք չի վճարում ու նրա դեմ նոր հեղափոխություն չի կազմակերպում։ Եվ Փաշինյանը ղարաբաղյան այդ տխուր պատմության մեղքը բարդելով Ռուսաստանի վրա «ուղղվածություն» է վերցրել դեպի ԵՄ։ Մոսկվան ուսերը թոթվել է, բայց զգուշացրել, որ ԵՄ անդամակցությունը կնշանակի Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ–ից, որի արդյունքում հայերը կսառեն ու քիչ կուտեն։

«Եվրաինտեգրումը» շարունակում է մնալ Հայաստանի քաղաքականության հիմնական թեման, բայց մարտի վերջին Փաշինյանը հանկարծ որոշել է թակել նաև Կրեմլի դուռն ակնարկելով, որ ինքը դեմ չէ Ռուսաստանից ինչ-որ օգուտներ ունենալուն։ Հայաստանի պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է շտապ «վերականգնել միջգերատեսչական համագործակցությունը ռուս գործընկերների հետ»։ «Դեպի Մոսկվա շրջադարձի» պատճառը միանգամայն ուղղակիորեն է բացատրվում. ամեն ինչ կապված է աշխարհաքաղաքական վերջին փոփոխությունների հետ։ Այսինքն Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում իշխանության գալով  անմիջապես փակեց Փաշինյանի իշխանության բանալին՝ USAID-ի վերոհիշյալ գործակալությունը։ Հայաստանի վարչապետը նույնիսկ խոստացավ, որ կգնա Մոսկվա մայիսի 9-ի հաղթական շքերթին։ Սակայն Փաշինյանին անսպասելիորեն ձգման տակ դրեցին. Էստոնացի Կայա Կալլասը, ով ներկայումս գլխավորում է Եվրահանձնաժողովը, ասել է, որ եթե ԵՄ անդամ երկրների ղեկավարներն այնտեղ գնան, ապա կպատժվեն։ Ընդ որում թեկնածուների, այսինքն նույն Հայաստանի համար հետևանքները շատ ավելի ծանր կլինեն։ Նման երկրին պարզապես կարող են զրկել «ընտրյալների ակումբ» մտնելու իրավունքից:

Այնուամենայնիվ, Երևանը հույս ունի մի կերպ «յոլա գնալ»: Այսպես, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ քանի որ մեծ թվով հայեր են զոհվել Հայրենական մեծ պատերազմում, ապա  Փաշինյանն իրավունք ունի գնալ Մոսկվայի շքերթին։ Ճիշտ է, Սիմոնյանը չի կարողացել խուսափել այն խրթին հարցից, թե ինչո՞ւ էր Նիկոլ Վովաևիչը նախկինում անտեսում Հաղթանակի օրվա տոնակատարությունները, և խոստովանել է, որ «նախկինում այլ էր, բայց այլ է»: Իրականությունն իսկապես փոխվել է. «Ե՛վ մեր, և՛ ձեր» դիրքավորումն այլևս նախկինի պես շահույթ չի բերում։ Այնպես որ Փաշինյանը դեռ պետք է ընտրություն կատարի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular