ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջ և փարթամ մազեր ունենալու արդյունավետ միջոց

ՖՈՏՈ

Եթե ուզում եք առողջ և փարթամ մազեր ունենալ, իսկ խանութից գնված տարբեր քսուքները ոչ մի ազդեցություն չեն թողնում, ճիշտ ժամանակն է դիմել ավանդական մեթոդին և սեփական ձեռքերով պատրաստել բնական միջոց, որը կնպաստի մազերի   աճին:

Հարկավոր է

2 ճաշի գդալ մանանեխի փոշի

2 ճաշի գդալ տաք ջուր

1 ձվի դեղնուց

2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

2 թեյի գդալ շաքարավազ

Նշված բաղադրիչները լավ խառնել, մինչև միասեռ զանգված ստացվի: Մազերը բաժանել մասերի, աշխատել այնպես անել, որ քսուքը տարածվի մազարմատների և գլխի մաշկի վրա:   Դնել պոլիէթիլենից գլխարկ, ապա գլուխը փաթաթել սրբիչով կամ տաք շարֆով:

Այս քսուքը գլխին պահել հարկավոր է 15 րոպեից մինչև 1 ժամ: Առաջին անգամվա համար 15 րոպեն բավարար է, քանի որ մանանեխն այրելու հատկություն ունի, և ժամանակ է հարկավոր, որպեսզի գլխի մաշկն ընդունի  այս բաղադրիչը:

Քսուքը 2-րդ, 3-րդ անգամ կիրառելիս արդեն կարելի է ավելի երկար թողնել:

Այս միջոցից հարկավոր է օգտվել շաբաթական մեկ անգամ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular