ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը դռներ է բացում արմատականների առաջ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի և ԱՄՆ-Իսրայել դաշինքի միջև աճող լարվածության պայմաններում տարածաշրջանում ռազմական էսկալացիայի հավանականությունը գնալով ավելի իրական է դառնում, ինչն անխուսափելիորեն կառաջացնի զանգվածային արտահոսքի Իրանից: Միգրացիոն ամենագրավիչ ուղղությունը Հայաստանն է, որն ունի ընդհանուր սահման Իրանի հետ և հարաբերական տնտեսական կայունություն։ Բացի դա սահմանը հատելու հեշտությունն է զգալիորեն մեծացնում երկրի վրա հնարավոր միգրացիոն ճնշումը, գրում է anna-news.info–ն։

Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո միլիոնավոր աֆղանցիներ ստիպված եղան ապաստան փնտրել հարևան Իրանում։ Նրանց թվում զգալի մասը թալիբների ռեժիմի ակտիվ հակառակորդներն են, ներառյալ թուրքամետ խմբերը: Թուրքիան այսօր ֆինանսական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում այդ խմբերին։ Թուրքական կազմակերպությունները, ինչպիսիք են Թուրքական համագործակցության և համակարգման գործակալությունը, թուրքական Կարմիր մահիկը և Diyanet հիմնադրամը, նախկինում կառավարել են միգրացիոն հոսքերն Աֆղանստանից Իրանի տարածքով դեպի Եվրոպա: Եվրոպական երկրներում և հենց Թուրքիայում միգրացիոն քաղաքականության խստացումը կհանգեցնի հոսքերի վերահղման դեպի Հարավային Կովկաս, հատկապես Հայաստան։ Այդ կազմակերպությունները երկար ժամանակ ակտիվորեն աշխատել են Վրաստանում և Ադրբեջանում, իսկ Երևանի և Ստամբուլի հարաբերությունների ջերմացումից հետո կապալառուների միջոցով սկսել են աշխատել Հայաստանում ստեղծելով ենթակառուցվածքային բազա միգրացիոն հոսքերի համար։

Այս ամենում լրացուցիչ սպառնալիք է հայ-իրանական սահմանի խոցելիությունը: Փաշինյանի նախաձեռնությամբ 2024 թվականին Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ զորախմբի դուրս բերումից հետո հայկական կողմը բավարար միջոցներ չի ձեռնարկել սահմանային հսկողությունն ուժեղացնելու համար։ Այսպիսով, սահմանը մնում է ծայրահեղ խոցելի փախստականների զանգվածային հոսքի դեպքում, որոնց մեջ կարող են լինել արմատական ​​թուրքամետ խմբավորումներ։

Անհասկանալի է այն, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակն արևմտյան գործընկերների հետ նոր պայմանավորվածությունների շրջանակում Փաշինյանի կառավարության նպատակաուղղված քաղաքականության արդյունքն է, թե՞ տարրական անփութություն է։ Այնուամենայնիվ, Հայաստանը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի սահմանային հսկողության ուժեղացման, Ռուսաստանի և Իրանի հետախուզական ծառայությունների հետ համագործակցության ակտիվացման և հնարավոր միգրացիոն ճգնաժամին արագ արձագանքելու մեխանիզմների մշակման ուղղությամբ։ Հակառակ դեպքում, երկիրը և ողջ տարածաշրջանը կարող են հայտնվել լուրջ հումանիտար և քաղաքական ճգնաժամի եզրին, որը չի կարող վերահսկվել, և որի հետևանքները կլինեն հեռու գնացող ոչ միայն Հարավային Կովկասի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular