ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր

ՍՊՈՐՏ

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ամփոփել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Ախմատի» նկատմամբ տոնած հաղթանակը (3:1)։

— Դու դարձար «Կրասնոդարի» ռեկորդակիր՝ իրացնելով 14-րդ 11-մետրանոցը։ Ի՞նչ զգացողություններ ունես քո անունը ակումբի պատմության մեջ գրանցելու կապակցությամբ։

— Իհարկե, սպասում էի այդ պահին, հետևում էի վիճակագրությանը։ Ինձ համար մեծ պատիվ է անունս գրանցել իմ հայրենիք դարձած ակումբի պատմության մեջ։ Բնականաբար, այդ գոլը կարևոր էր նաև խաղի տեսանկյունից, ուստի ուրախ եմ, որ կարողացա օգնել։

— Կասե՞ս, որ այդ գոլը շրջադարձային էր։

— Կարելի է այդպես ասել։

— Երբ հարվածում էիր, մտածո՞ւմ էիր ռեկորդի մասին։

— Ոչ, այդ մասին չէի մտածում։ Առաջին միտքս այն էր, թե ինչպես հարվածել։ Այդ պահին ամենակարևորն է չփոխել սեփական որոշումը։

— Հիշո՞ւմ ես այդ պահը։

— Իհարկե։ Մի անգամ արձակուրդի ժամանակ Շելիայի հետ խոսում էինք իմ 11-մետրանոցների մասին։ Անկեղծ ասած, մի փոքր լարված էի, քանի որ մտածում էի, որ նա կարող է հիշել այդ զրույցը և ցատկել ճիշտ ուղղությամբ, բայց նա չկարողացավ հետ մղել հարվածը։

— Ինչո՞ւ այսքան ժամանակ չէիք կարողանում հաղթել «Ախմատին», ինչո՞վ էր դա պայմանավորված։

— Նրանց հետ խաղալը շատ բարդ է, քանի որ խաղադաշտում բազմաթիվ մարտեր են ընթանում, և նրանք երբեք չեն նահանջում։ Սակայն մենք ճիշտ մոտեցում և տրամադրվածություն ունեինք, ինչի շնորհիվ հաղթեցինք։ Իհարկե, շնորհակալություն ենք հայտնում մեր երկրպագուներին։

Էդուարդ Սպերցյանը խփել է իր 8-րդ գոլը ընթացիկ մրցաշրջանում (բոլորը՝ ՌՊԼ-ում), ընդհանուր առմամբ՝ 37-րդը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և 41-րդը «Կրասնոդարի» կազմում: Նրա ընդհանուր ցուցանիշը՝ «գոլ + փոխանցում», սև-կանաչների կազմում հասել է 66-ի (41 գոլ և 25 գոլային փոխանցում): Իրացնելով 11-մետրանոցը՝ Էդուարդը միաժամանակ երկու ակումբային ռեկորդ է սահմանել՝ ամենաշատ հարվածած 11-մետրանոցների (15) և ամենաշատ իրացրած 11-մետրանոցների (14) քանակով:

Էդուարդ Սպերցյանը անցկացրեց իր 110-րդ հանդիպումը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (բոլորն էլ՝ «Կրասնոդարի» կազմում)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular