ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ողջունում է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական կողմը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների սկիզբը։ Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք համոզված ենք, որ իրանական միջուկային ծրագրին առնչվող բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն իր առաջնահերթություններից է համարում իրանական միջուկային հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և պատրաստ է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ նպաստելու բանակցային գործընթացին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular