Մանչեստրում ահաբեկչության գործով ձերբակալվել է16-րդ կասկածյալը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄանչեստրի ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա տղամարդու մայիսի 22-ի ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այսպիսով ընդհանուր առմամբ ոստիկանությունն այս գործով արդեն ձերբակալել է 16 մարդու: Ներկա պահին կալանավորված է 14 կասկածյալ:
Հիշեցնենք, որ Մանչսետրում պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ին ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո: Զոհվել է 22 մարդ, 75-ը տուժել է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: