ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան արտաքսում է Ալժիրի դեսպանատան 12 պաշտոնյայի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան հայտարարել է սիմետրիկ միջոցառումների մասին, կապված Ալժիրի իշխանությունների` Ֆրանսիայի դեսպանատան 12 աշխատակիցներին արտաքսելու որոշման հետ՝ Ալժիրի իշխանությունների վրա բարդելով երկկողմ հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը:

Երեքշաբթի Ելիսեյան պալատի կայքում հրապարակված կոմյունիկեի համաձայն՝ Ալժիրի իշխանությունների որոշումը «չհիմնավորված է և անհասկանալի»։ «Մեր երկկողմ հարաբերությունների կտրուկ վատթարացման պատասխանատվությունն ընկնում է Ալժիրի իշխանությունների վրա»,- նշվում է փաստաթղթում։

«Այս համատեքստում Ֆրանսիան համաչափ միջոցներ կձեռնարկի Ֆրանսիայում Ալժիրի հյուպատոսական և դիվանագիտական ​​ցանցում ծառայող տասներկու աշխատակիցների արտաքսելու համար: Հանրապետության նախագահը որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել Ալժիրում Ֆրանսիայի դեսպան Ստեֆան Ռոմատեին», - հաղորդում է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular