ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոլիվուդյան «Հրեշների կորպորացիա». այս մարդիկ 3 միլիոն դոլար են ծախսել իրենց տիկնիկների վերածելու համար

ՖՈՏՈ

BlogNews.am/ԱՄՆ-ում նոր հեռուստաշոու է մեկնարկելու, որում հանդես են գալու 12 մասնակիցներ, ովքեր վիրահատույթունների միջոցով իրենց պլաստիկ տիկնիկների են վերածել: ‹‹Հոլիվուդի պլաստիկ տիկնիկները›› ռեալիթի շոուի շրջանակներում հեռուստադիտողը կարող է տեսնել մարդ-տիկնիկների Քենի, Ջեսիկա Ճագարի, Քիմ Քարդաշյանի նմանակի և անգամ այլմոլորակայինի կերպարներով:

Մարսելա Իգլեսիասը (ազգությամբ արգենտինացի) Լոս Անջելեսում հիմնել է աշխարհում առաջին գործակալությունը, որը պատրաստում է արտաքնապես ձևափոխված մարդ-տիկնիկների: Այս մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում իրենց արտաքինը նմանատիպ փոփոխությունների ենթարկելու համար:

‹‹Այս մարդկանց համար իրենց արտաքինը փոփոխելը կարիք է, քանի որ նրանք ասես ծնվել են սխալ մարմնում››,- ասում է Մարսելան: ‹‹Այս ամենի պատճառով մեզ կոչել են խելագար, սատանաներ և այլ նմանատիպ բաներ, սակայն մեզ դա չի հուզում: Ինձ երբեք չի հետաքրքրել, թե մարդիկ ինչ կասեն, նրանք կամ կսիրեն մեզ, կամ կատեն, մենք ոչ ոքի չեն քննադատում, այդ իսկ պատճքառով չեմ կարող հասկանալ, թե մեզ ինչու են քննադատում››,- անկեղծանում է նա:

Ռեալիթի շոուի շրջանակներում մասնակիցները փորձելու են կերտել իրենց կարիերան՝ փոփոխված և անգամ էքստրեմալ արտաքնով: Գործակալությունը փորձելու է ուղղորդել և աջակցել նրանց իրենց երազանքին հասնելու ճանապարհին: Ոմանք ցանկանում են երգիչ դառնալ, մյուսները՝ դերասան, իսկ մասնագետները կփորձեն անել առավելագույնը նրանց օգնելու համար:

Մարսելան ասում է, որ իր գործակալության տիկնիկներն իսկական թրենդներ թելադրողներ են, այլ ոչ թրենդներին հետևողներ: ‹‹Այս մարդիկ մերժված են հասարակության կողմից իրենց արտաքնի պատճառով, սակայն ես կարծում եմ, որ նրանք հրաշալի մարդիկ են, ում կերպարանափոխությանը ես ականատես եմ եղել››,- ասում է Մարսելան:

 

Մարսելան գործակալությունը հիմնել է անցած տարի: Արգենտինուհին ասում է, որ հիանում էր այն մարդկանցով, ովքեր իրենց արտաքինը փոփոխելու համար դիմում էին պլաստիկ վիրահատությունների: Երբ արգենտինուհին փոքր էր ինքը նույնպես ցանկանում էր փոփոխել իր արտաքինը, սակայն դաստիրակվում էր մի այնպիսի հասարակությունում, որտեղ նման բաներն անթույլատրելի և ամոթ էին: Եթե նա նման բան աներ, ապա կարժանանար քննադատության և տարատեսակ ծաղրանքների:

‹‹Մայրս ինձ երբեք Բարբի տիկնիկ չէր գնում՝ ասելով, որ դրանք անբնական տեսք ունեն, սակայն այժմ ես իրական տիկնիկներ, որոնց հետ կարող եմ զվարճանալ››,- ասում է Մարսելան: Նա ավելացնում է. ‹‹Ես ուզում եմ օգնել մարդկանց ազատ լինել, չվախենալ ինքանրտահայտվել, լինել այնպիսին, ինչպիսին նրանք ուզում են լինել, և քանի դեռ այդ փոփոխությունները չեն վնասում իրենց առողջությանը, ամեն բան կարգին է››:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular