ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ

ՖՈՏՈ

Ընդհանրապես, բիլիարդն ինքնին բավականին հնագույն խաղ է, դրա մասին առաջին հիշատակումները վերաբերում են 1469 թվականին։ Ինչ վերաբերում է ամերիկյան բիլիարդին (պուլ բիլիարդ), ապա այն ծագել է ԱՄՆ–ում։ Համեմատած դասական բիլիարդի հետ՝ ամերիկյան պուլ բիլիարդը համեմատաբար երիտասարդ խաղ է: Շատ կարևոր է այն չշփոթել «ամերիկանկայի» հետ, քանի որ վերջինը ռուսական բիլիարդի տեսակ է։ Ամերիկյան բիլիարդը, որն ունի երկդարյա պատմություն, նախատեսված է խաղացողների արագ խաղի և գնդակների հեշտ գցման կարիքները բավարարելու համար: Սակայն առաջին 30-ից ավելի տարիների ընթացքում սարքավորումների, լուզայի՝ գրպանի չափսերի կամ խաղային սեղանների չափորոշիչներ չկային: Բացի այդ, կանոնները հաճախ փոխվում էին: Դա շարունակվել է մինչև 1857 թվականը, երբ Մայքլ Ֆելանն արտոնագրել է սեղանների և գրպանների պարամետրերը, ինչպես նաև խաղի հիմնական կանոնները։ Պուլում գրպաններն իրենց չափերով ավելի մեծ են, քան գնդերը։ Դա էլ մնում է ստանդարտ ամերիկյան բիլիարդի համար: 

 «Պուլ» բառը գալիս է ֆրանսերենից։ Դա նշանակում է «բանկ», «խաղադրույք» կամ նույնիսկ «փամփուշտ», և այդ բառը ոչ մի կապ չունի բիլիարդի հետ։ Այդ բառը կապված է բոլորովին այլ մոլախաղերի հետ՝ պոկեր, ձիարշավ: Ուղղակի այն սենյակներում՝ «պուլ»–երներում, որտեղ խաղացողները խաղադրույքներ էին կատարում, սկսել են տեղադրել բիլիարդի սեղաններ, որպեսզի մարդիկ կարողանան հաճելի ժամանակ անցկացնել մրցումների արդյունքներին սպասելիս: Այդ պահից էլ բիլիարդի այդ տեսակը ստացել է «պուլ» անվանումը՝ ըստ տեղակայման սենյակի: 

Առաջին օրերին պուլ բիլիարդը նման էր «ռուսական» բիլիարդին, և խաղն ավարտվում էր, երբ խաղացողը վաստակում էր 61 միավոր: Միավորները շնորհվում էին ըստ գրպանված գնդերի քանակի։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում նոր կանոններ և տարբերակներ էին անընդհատ հորինվում: Ներկայումս պուլ բիլիարդի առավել հանրահայտ տեսակը «Ութ գունդ»–ն է: Բացի դրանից կան ամերիկյան բիլիարդի երկու տասնյակից ավելի տեսակներ՝ ինչպես սիրողական, այնպես էլ մրցաշարային: 

Ամերիկյան բիլիարդի զարգացման պատմությունն առանձնացնում է խաղի զարգացման 3 հիմնական շրջան: Վաղ շրջանը 1847-1870 թվականներն են: Այդ տարիներին է խաղը վերափոխվել: ԱՄՆ-ի խաղացողներն աստիճանաբար սկսել են հեռանալ ավանդական բիլիարդից՝ ստեղծելով իրենց յուրահատուկ խաղը։ Դասական պուլ բիլիարդի ժամանակաշրջանն է  1871-1949 թվականները: Այդ փուլում այն ձեռք է բերել իր «ամերիկյան առանձնահատկությունները»։ Խաղը տեղափոխվել է 10 ոտնաչափանոց սեղան, իսկ գրպանները դարձել են 4 դյույմ, ինչը, ի վերջո, այդ խաղը դարձրել է ավելի դժվար և ավելի քիչ զվարճալի: Հետո եկել է ժամանակակից պուլ բիլիարդի շրջանը: Ամերիկյան բիլիարդի կոնգրեսն է իսկական հեղափոխություն բերել այդ խաղում, որն արագորեն կորցնում էր ժողովրդականությունը։ Գրպանների լայնացման (դրանք դարձել են 5 դյույմ), սեղանի նոր չափի (9 ոտնաչափ երկարություն և 4,5 լայնություն) անցնելու շնորհիվ ամերիկյան բիլիարդը դարձել է ավելի արագ և տպավորիչ, ինչը վերածնել է նրա նախկին ժողովրդականությունը: 

Իսկ 1980-ականները եղել են ոսկե դարաշրջան են պուլ բիլիարդի համար: Այդ տարիներին է աշխարհը ծանոթացել այդ խաղի բազմաթիվ աստղերի ու լեգենդների հետ։ Բացի այդ, խաղի հանրահռչակմանը մեծապես նպաստել են ֆիլմերը, որտեղ հերոսները բիլիարդ են խաղում: Սկսվել են անցկացվել պուլ բիլիարդի պաշտոնական մրցաշարեր, որոնք հեռարձակվել են հեռուստատեսությամբ:

Ներկայումս պուլ բիլիարդը հայտնի է նրանով, որ այն մի կողմից պրոֆեսիոնալ սպորտ է, իսկ մյուս կողմից՝ պարզապես ժամանց։ Ավելին, դժվար է գտնել մեկ այլ խաղ, որտեղ մարդ կարող է բացահայտել իրեն բոլոր առումներով։ Այդ խաղում բացահայտվում են մարդու ֆիզիկական և ինտելեկտուալ հմտությունները, ինչպես նաև գեղարվեստական կարողությունները: Այդ խաղը  նաև օգնում է ամրապնդել հոգեկան կայունությունը, լավ ժամանակ անցկացնել և գործնական կապեր հաստատել կոմերցիոն բանակցությունների ժամանակ։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular