ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին. շեղող մարտավարությո՞ւն դեպի «թուրքական աշխարհ» շարժվելու ճանապարհին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր է, որ «եվրոպական» տեղեկատվական և քարոզչական աժիոտաժը մի տեսակ շեղող մանևր լինի, որը նախատեսված է ներքին լսարանի համար, և որը կոչված է քողարկելու Հայաստանի ներկայիս իշխանությունների իրական կուրսը` երկիրը թուրք-ադրբեջանական տնտեսական և հաղորդակցական նախագծերին ինտեգրելը, գրում է tass.ru–ն: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել Կասպից ծովի արևմտյան ափերից բնական գազի մատակարարումը հանրապետություն, իսկ մարտի սկզբին «Արմենպրես»-ի կայքում հրապարակված հոդվածում խոսել էր Կոռնիձորի անցակետից դեպի թուրքական սահմանի Մարգարա անցակետ ճանապարհային բեռնափոխադրում սկսելու պատրաստակամության մասին հավաստիացնելով, որ Հայաստանը պատրաստ է երաշխավորել անվտանգությունը։

2023 թվականի հոկտեմբերին՝ «Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծումից» մեկ ամիս անց, Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ պատմական համատեքստում ինքը «ոչ այնքան շեշտը դնելու է Հայաստանի, հայ ժողովրդի և Ռուսաստանի հարաբերությունների, այլ Հայաստանի և Թուրքիայի և   տարածաշրջանի թյուրքալեզու ժողովուրդների միջև հարաբերությունների վրա, ավելի կոնկրետ Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների վրա, և հենց այդտեղ են բոլոր հարցերը և այդ հարցերի պատասխանները»։

Քարտեզին մի հայացք գցելը բավական է տեսնելու համար, որ Հայաստանից դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհը անցնում է Թուրքիայով, որի հետ սահմանը փակ է 1993 թվականից: Այնուամենայնիվ, Մարգարայի անցակետը վերջերս ամբողջությամբ վերանորոգվեց և նույնիսկ կարճ ժամանակով բացվեց՝ Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար, ինչն արագորեն ողջունվեց Բրյուսելում: «Բարի կամքի այդ ժեստը ոչ միայն օգնում է Սիրիայի կարիքավորներին, այլ նաև ցույց է տալիս երկկողմ երկխոսության արժեքը և նպաստում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին», - հայտարարել էր ԵՄ–ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը։ Ավելի վաղ՝ մարտի առաջին կեսին, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն էր այցելել Անկարա քննարկելու Կովկասում առկա խնդիրները։ Որպես սահմանի ապաշրջափակման պայման Անկարան մատնանշում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, այդ թվում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Միևնույն ժամանակ, նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջին շրջանում ակտիվորեն է խոսում  եվրոպական անվտանգության հարցերի շուրջ հետաքրքրություն հայտնելով ուկրաինական ուղղությամբ «կամավորների կոալիցիայի» ձևավորման պաշտպանական նախաձեռնության նկատմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular