ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս կինը հիվանդանոց չէր դիմել մինչև հղիության 41-րդ շաբաթը, մինչև որ տեղի ունեցավ ՍԱ (ֆոտո, տեսանյութ)

ՖՈՏՈ

2017 թ. մարտին 31-ամյա կինը գնաց Բառնաուլի (Ռուսաստան) հիվանդանոց:

Կինը, ով նախընտրեց անհայտ մնալ, հղիության 41-րդ շաբաթում էր, և ուզում էր միայն բժիշկներին հարցնել՝ արդյոք իր երեխան առողջ է:

 

Կինը բժիշկներին ասաց, որ հղիության ընթացքում ոչ մի հետազոտություն չէր անցել: Նա նաև ասաց, որ բժիշկներին չի վստահում և կասկածով է վերաբերվում ավանդական բժշկությանը: Սակայն երբ 41 շաբաթ անց նա կծկումներ չունեցավ, որոշեց այնուամենայնիվ բժշկի դիմել:

Բժիշկները մանրամասն զննեցին կնոջը և հազիվ էին հավատում իրենց աչքերին: Երեխան մեծանում էր մոր ոչ թե արգանդում, այլ որովայնի խոռոչում: Այդ հազվագյուտ վիճակն արտարգանդային հղիության ձևերից մեկն է, երբ պտուղը որովայնի խոռոչում է զարգանում: Այդպիսի հղիության դեպքում ողջ մնալու հավանականությունը շատ փոքր է, բայց հազվագյուտ դեպքերում երեխան կարող է առողջ ծնվել:

Ոչ մի րոպե չկորցնելով՝ բժիշկները երիտասարդ կնոջն ուղարկեցին վիրահատության պատրաստվելու: Արտարգանդային հղիությունն ուղեկցվում է մեծ վտանգով առաջին հերթին՝ երեխայի համար: Աշխարհում հայտնի է միայն 10 դեպք, երբ երեխան առողջ էր ծնվել:

Այդպիսի վիրահատության դեպքում և՛ մայրը, և՛ երեխան մեծ վտանգի են ենթարկվում: Ընկերքի հեռացումը կարող է հանգեցնել անվերահսկելի արնահոսության, ինչը կարող է մահացու ելք ունենալ: Վիրահատությունը մոտ 2 ժամ տևեց:

Մոր որովայնից ամնիոտիկ պարկը հանելով՝ բժիշկներն իսկական հրաշքի ականատես եղան:

Աղջիկը շնչում էր, լիովին ձևավորված էր, առողջ և արդեն մոտ 4 կգ էր կշռում:

Հպարտ մայրը որոշեց Վերոնիկա անվանել, ինչը նշանակում է «հաղթող»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular