ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 հրաշալի միջոց՝ տան մրջյուններից ազատվելու համար. դու նույնիսկ չէիր կասկածում, որ դա այդքան հեշտ է

ՖՈՏՈ

Միջատների վերացման գելերը պարունակում են առնվազն 0,05% ֆիպրոնիլ կոչվող նյութ, որը վահանաձև գեղձի մեծացում է առաջացնում:

Աէրոզոլներն իրենց բաղադրության մեջ ունեն դեզոդորացված գազ, որը կարող է տանջող գլխացավեր առաջացնել:

Մատիտներն առաջացնում են ծանր ալերգիկ ռեակցիաներ երեխաների շրջանում:

Ներկայացնում ենք մրջյունների դեմ հզոր միջոց:

 

1. Բորաթթվով խայծը ամենաարդյունավետ միջոցներից է: Լավ խաշած ձվի դեղնուցը խառնիր ինչ-որ քաղցր բանի հետ: Հարմար կլինի շաքարավազը, մեղրը, մուրաբան: Ստացված խառնուրդին 20 գ. բորաթթու ավելացրու: Խառնուրդից մանր գնդիկներ պատրաստիր և դիր մրջյունների ճանապարհներին:

Հաջորդ օրերին կտեսնես, որ միջատները սկսում են զանգվածաբար սատկել: Այդպիսի գնդիկները գոնե մեկ ամիս դնելու դեպքում տարածքում ոչ մի մրջյուն չի մնա: Այս միջոցը շատ արդյունավետ է, քանի որ մրջյունները խայծն իրենց բույն են տանում, այնտեղ էլ են մրջյունները ոչնչանում:

2. Սխտորը մրջյունների դեմ պայքարի ևս մեկ հրաշալի միջոց է: Եթե սխտորի հոտը քեզ չի նյարդայնացնում, կտրտած սխտոր դիր շրիշակների բոլոր անցքերի մեջ:

3. Սկոտչով ծուղակն անվրեպ է գործում: Երկկողմանի սկոտչ կպցրու թղթի ամբողջ պարագծով, իսկ կենտրոնում ոչ մեծ հյուրասիրություն դիր: Այսպես քիչ մրջյունների հնարավոր կլինի վերացնել: Որպեսզի արդյունքն ավելի զգալի լինի, համագործակցիր բոլոր հարևանների հետ:

Եթե միջատների գրոհները հաջողվեց կանգնեցնել, մի թուլացիր: Մրջյուններ կարող են նորից հայտնվել: Պետք է որոշ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկես:

1. Երբեք մրջյունների համար սնունդ մի թող: Լավ մաքրիր բոլոր փշրանքները, խոնավ կտորով սրբիր աշխատանքային մակերևույթները, աղբը հաճախ թափիր:

2. Ժամանակ առ ժամանակ խոնավ մաքրություն արա անուշադրի սպիրտ օգտագործելով: 10 լ. ջրին կպահանջվի 1 թ. գ. նյութ:

3. Պաշտպանիր օդափոխման անցքերը՝ օդափոխման խողովակի շրջագծին լայն երկկողմ սկոտչ կպցրու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular