ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանր ու դաժան տարիներ էին, դրսում պատերազմ էր՝ գոյության կռիվ, դպրոցում՝ երեխաների աշխույժ ձայներ. Գայա Արզումանյան

ՖՈՏՈ

Life.Panorama.am-ը գրում է.

Այսօր հանրակրթական դպրոցներում տոնում են Վերջին զանգը: Մինչ շրջանավարտները հուզված, բայց նաեւ բարձր տրամադրությամբ նշում են այս գեղեցիկ տոնը, Life.panorama.am-ը խոսել է հայտնիների հետ եւ մտովի տեղափոխվել իրենց դպրոցական տարիներ:
 
Երգչուհի Գայա Արզումանյանը սովորել է 1990-2000 թթ-ներին՝ Արցախի Քրիստաֆոր Ալեքսանդրովիչի անվան թիվ 3 ռուսական դպրոցում:
«Սովորել եմ պատերազմի տարիներին: Ծանր ու դաժան տարիներ էին՝ դրսում պատերազմ էր՝ գոյության կռիվ, դպրոցում՝ երեխաների աշխույժ ձայներ: Վստահ ասում եմ՝ մենք ոչ մի վայրկյան չենք վախեցել պատերազմից, շարունակել ենք գնալ դպրոց ու չմտածել վատ հետեւանքների մասին: Այդ տարիներին եւ միշտ Արցախի երեխաներն էլ են հզոր ու անվախ»,- պատմեց Գայան ու շարունակեց.
«Շատ հիշողություններ ունեմ դպրոցական տարիներից: Ասեմ, որ շատ աշխույժ աշակերտուհի եմ եղել, աչքի էի ընկնում յուրաքանչյուր պահի, կիզակետում միշտ Գայա Արզումանյանն էր: Իսկապես հիմա շատ եմ կարոտում իմ դպրոցը, ընկերներիս, ուսուցիչներիս, դասարանս, դպրոցի հետ կապված ամեն-ամեն ինչ: Հիմա շատ կցանկանայի տեսնել դասղեկից՝ տիկին Ալեքսանյանին, ափսոս, որ երկար տարիներ է՝ կապ չունեմ նրա հետ»:
 
Շարունակությունն՝ այստեղ.
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular