ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վախը Հանրապետական կուսակցությունից է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավական նյարդային վիճակում է, տեղեկություններ ունի, որ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև «փոխհրաձգությունը» ավելի շատ վնաս հենց իրեն է տալու։ Ըստ էության, եթե երկրորդ նախագահի կողմնակիցներն ավելի շուտ կողմնակից են հերթական խորհրդարանական ընտրություններին, ապա հանրապետականները ցանկանում են խլել նախաձեռնությունն ու արտահերթ գործընթացների տանել։ Այդկերպ նաև ազդակներ հղելով, որ ճիշտն իրենց, այլ ոչ Ռոբերտ Քոչարյանի վրա խաղադրույք անելն է։ Դրանով է պայմանավորված, որ հընթացս քննարկվում է, թե ով ինչ ռեսուրս ունի, ինչի է ընդունակ։

Ըստ էության, թե՛ Փաշինյանը, թե՛ հանրապետականները հասկանում են, որ երկրորդ նախագահն առանձնապես մեծ ռեսուրսների չի տիրապետում, եթե նրա տակից հանեն, օրինակ, ՀՅԴ-ին։ Չի բացառվում, որ հանրապետականներն արդեն գարնանը փողոցային լայն պայքար սկսեն, նաև կարգավորեն հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդպիսի ուղիղ մեսիջներ Մոսկվային հղում են ամենառուսամետ հանրապետական գործիչ համարվող Էդուարդ Շարմազանովի միջոցով։ Վերջինս իր հարցազրույցներում անընդհատ շեշտում է, որ պետք է վերականգնել հարաբերությունները ՌԴ հետ, նաև Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցք ստեղծել՝ փաստացի ազդակներ հղելով նաև Թեհրանին։

ՀՀԿ-ականի այս ակտիվությունը խիստ մտահոգել է Նիկոլ Փաշինյանին, գիտակցում է, որ ՀՀԿ-ն թե ռեսուրսներ ունի, թե կուռ կառույց, նաև լայն կապեր գործող իշխանության կազմում։ Շատերը, այդ թվում՝ ուժային կառույցներում, որոնք իշխանափոխությունից հետո սկսել են աշխատել Փաշինյանի թիմի հետ, դեռ պահպանում են իրենց կապերը նախկինների հետ։

Շուշան Էլբակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular