ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 նախադասություն, որոնք չի կարելի բարձրաձայն ասել

ՖՈՏՈ

«Ես չգիտեմ էլ»
Տիեզերքը նախ եւ առաջ ականջ է դնում նրան, ինչը բարձրաձայն է ասվել, հետո` այն մտքերին, որոնք ձեւակերպվել են որպես կոնկրետ ցանկություններ, բայց չի կարող կարդալ եւ վերծանել ենթագիտակցությունը: «Ուզում եք փոխե՞լ չսիրած աշխատանքը: Բարձր պաշտոն կամ նոր գիտելիքնե՞ր ստանալ». Տիեզերքը՝ ի դեմս ձեր ազգականների կամ ընկերների, խնդրում է հստակեցնել դա: Դրան անհասկանալի պատասխան է ստանում. «Չգիտեմ էլ»: Եթե չգիտես, ուրեմն անակնկալ կլինի: Իսկ ճակատագրի անակնկալները, դժբախտաբար, հազվադեպ են հաճելի լինում: Արդյունքում իրավիճակի բարելավման փոխարեն, լրացուցիչ խնդիրներ ենք ստանում:
Եթե դժգոհ եք ձեր կյանքի որեւէ կողմից, պատմեք այդ մասին, անպայման հիշատակեք, թե ճշգրիտ ինչ պիտի լինի, որ դժվարություններն անցնեն:
«Ես չեմ կարողանա»
Գիտելիքները չեն հերիքում, դրա համար էլ չես կարողանա կատարել բարդ առաջադրանքը: Իսկ եթե մոտերքում պատահաբար մասնագետ լինի, որը պատրաստ է խորհրդով օգնե՞լ: Ազատ ժամանակը քիչ է, նշանակում է` չես կարողանա հանդիպել ընկերներիդ: Իսկ եթե վերադասը ժամանակից շո՞ւտ բաց թողնի: Նման իրավիճակների եւ հանգամանքների ցուցակը հնարավոր է անվերջ ձգել. իմաստը մեկն է` ամեն ինչ հնարավոր է, եթե հաջողությունը ձեր կողմից է: Կարեւորը` չվախեցնել նրան «Ես չեմ կարողանա» նախադասությամբ: Դրա բացասական ազդեցությունը ես նկատել եմ նույնիսկ ուսման ընթացքում: Իմ համակուրսեցիները, հրաշալի նախապատրաստվելով քննությանը, հաճախ ասում էին. «Չեմ կարողանա հանձնել, վատ գնահատական կստանամ»: Ինչպես հետո էին խոստովանում, այդպես էին ասում աքով չտալու համար, իսկ արդյունքը ճիշտ հակառակն էր լինում: Գնահատականն ակնկալածից ցածր էր լինում տարբեր պատճառներով, որոնք ընդունված է նշանավորել «Բախտը չբերեց» նախադասությամբ: Իսկ «Ես կջանամ անել դա» բառերից հետո հաջողությունը երկար սպասել չէր տալիս, եւ միշտ ընկնում էր անհրաժեշտ տոմսը: Այդ հնարքը հրաշալի գործում է կյանքի ցանկացած իրավիճակում` միստիկական եղանակով հանգամանքները դասավորելով զարմանալիորեն դրական եղանակով:
«Ինձ լինեին քո խնդիրները»
Երբ ընկերուհին տանջվում է` չիմանալով ինչ ընտրել` ջրաքիսի մորթուց վերարկու, թե բեւեռաղվեսի մորթուց մուշտակ կամ էլ դժգոհում է ծովի չափազանց խոնավ օդից, ուզում ես բղավել. «Ինձ լինեին քո խնդիրները»: Մի կասկածեք, որ նման խոսքերից հետո դուք կստանաք նրա խնդիրները, բայց դրանք կլինեն բոլորովին էլ ոչ այն հաճելի հոգսերը, որոնք ձեզ դրդել էին այդ հապճեպ արտահայտությանը: Օտարի` արտաքինից իդեալական կյանքը կարող է բազմաթիվ տհաճ պահեր թաքցնել իր մեջ, օրինակ` խնդիրներ ազգականների հետ, խնդիրներ սիրելի մարդու կամ էլ ընդհակառակը` չսիրած ամուսնու հետ, չիրականացած երազանքներ եւ հավակնություններ, վատ առողջություն: Որպեսզի այդ ամենը չզգաք ձեզ վրա, ավելի լավ է պատասխանել. «Ես ջրաքիսը կվերցնեի: Եվ Փարիզ կգնայի»: Թող տիեզերքը կատարի ձեր հենց այդ ցանկությունը:
«Երբեք նման բան չեմ անի»
Այլ խոսքով ասած` մի երդվեք: Կարեւոր չէ` խոսքը պարաշյուտով ցատկի մասին է, թե ստորության, մատնության, դավաճանության: Ճակատագիրը կանի ամեն ինչ, որ հրաժարվեք այդ բառերից եւ ամենայն հավանականությամբ դաժան դաս կտա: Այդպիսով տիեզերքը եւս մի անգամ ապացուցում է, որ մարդը չի կարող վերահսկել իր կյանքի բոլոր իրադարձությունները: Ջանացեք պակաս կտրական լինել: Միշտ ընդգծեք, որ դուք հենց այս պահին եք այդպես կարծում եւ բացատրեք, որ շատ որոշակի պատճառներ ունեք նման տեսակետի համար:
«Ես բոլորովին գեղեցկուհի չեմ»
Արտաքին գեղեցկությունն ընդամենը այլ մարդկանց կողմից մարդու ընկալումն է, այն կախված չէ ոչ դիմագծերից, ոչ էլ կազմվածքի համաչափություններից: Բարձրաձայն ասելով` «Ես գեղեցիկ չեմ» կամ էլ նույնանման իմաստով ֆրազներ, դուք տիեզերքին մատնանշում եք, թե նման ընկալումը ձեզ լիովին բավարարում է: Արդյունքում, ինչ փոխակերպումներ էլ լինեն ձեր արտաքինում, շրջապատողները միեւնույն է` իրենց դիմաց միայն տգեղ կնոջ կտեսնեն: Իմիջիայլոց, եթե ամեն անկյունում գովեք ձեր գեղեցկությունը, դա եւս չի ավելացնի ձեր գրավչությունը: Լավ մտածեք, թե ինչու եք հենց հիմա ուզում նիհարել, եղունգներ աճեցնել կամ էլ նույնիսկ պլաստիկ վիրահատություն անցնել: Դուք երազում եք տղամարդու հմայել, շրջապատի համակրանքին արժանանալ կամ էլ նոր զգեստով շքեղ տեսք ունենալ: Այդ դեպքում մտերիմների հետ զրուցելիս սեփական արտաքինից բողոքելու փոխարեն, հնչեցրեք հենց այդ ցանկությունը, եւ այն անպայման կկատարվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular