ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկական համազարկային կրակի հրթիռային համակարգը, որը մատակարարվում է Հայաստանին, կկարողանա մեկ համազարկով կես հարյուրակ խոյահարող զինամթերք արձակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Technical Astra հրատարակությունը հայտնել է, որ հնդկական օդատիեզերական IndoWings ընկերության մասնագետները ներկայացրել են LM250 նոր խոյահարող կամիկաձե անօդաչու թռչող սարք, որը կարող է արձակվել Pinaka բազմակի օգտագործման համազարկային կրակի հրթիռային համակարգի միջոցով, գրում է nad-science.ru–ն:

LM250 զինամթերքը 20-ից 50 կիլոմետր հեռահարությամբ էժան, մարդու կողմից կառավարվող շարժական անօդաչու թռչող սարք է, որը նախատեսված է Pinaka համազարկային կրակի հրթիռային համակարգից գործարկվելու համար: Ավելին, մեկ համազարկով կարեի է միաժամանակ գործարկել 50 անօդաչու թռչող սարք։

LM250-ն ունի մեքենայական տեսողության համակարգ, որը թույլ է տալիս անօդաչուին ինքնուրույն հայտնաբերել և ոչնչացնել ինչպես ցամաքային, այնպես էլ օդային թիրախները։

Հիշեցնենք, որ ըստ Indian Defense Research Wing պորտալի 2022 թվականի սեպտեմբերին Երևանը պատվիրել է 245 մլն դոլար արժողությամբ որոշակի քանակությամբ Pinaka համակարգեր, հրթիռներ և հարակից սարքավորումներ։ Հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանը ձեռք բերի նաև LM250 խոյահարող զինամթերք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular