ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց փաստաթղթերի 2 հրացան, փամփուշտներ և կրակված արտույտներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ բնապահպանական վերահսկողություն իրականացնելիս Թալին-Թաթուլ ճանապարհին ստուգել են մի մեքենա։

«Նրանք մեքենայում հայտնաբերել են «Իժ-27» և «Իժ-18» մոդելի որսորդական ողորկափող երկու հրացան, 12 մմ տրամաչափի 19 փամփուշտ և տափաստանային 19 արտույտ, որոնց որսն արգելված է:

Պարզվել է, որ 26-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ են:

Վարորդը հայտնել է, որ հրացանները պատկանում են հանգուցյալ պապին, որոնց համար չունի համապատասխան փաստաթղթեր, իսկ արտույտներին ինքն է որսացել:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular