ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ արթնանում է մարդասպանի բնազդը». Միջազգային մամուլը՝ Մխիթարյանի խաղի մասին

ՍՊՈՐՏ

168.am/«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական էջը գրում է, որ Մխիթարյանն ակումբի համար պատմություն է կերտում, սակայն Հենրիխն այդ պատմությունը կերտում է ոչ միայն մանչեսթերյան ակումբի երկրպագուների, այլև բոլոր հայերի և հայկական ֆուտբոլի պատմության համար: Մխիթարյանը հայ ֆուտբոլիստներից միակն էր, ով խաղաց եվրոպական լիգաներից մեկի եզրափակչում, միակն էր, որ եզրափակիչ խաղում գոլ խփեց, միակն էր, որ բարձրացրեց Եվրոպա լիգայի գավաթը՝ ուսերին ունենալով հայկական դրոշը:

Եվրոպա լիգայի 2017 թվականի եզրափակիչը պետք է գրել հայկական ֆուտբոլի պատմության մեջ, քանի որ, ցավոք, Հենրիխից բացի, առաջիկա տարիներին դժվար թե ունենանք ֆուտբոլիստ, ով կհասնի նման աներևակայելի ցուցանիշի:

Մյուս կողմից, տարիներ առաջ, երբ Մխիթարյանն Ուկրաինայում էր, մենք կրկին երկրպագում էինք նրան, սակայն անգամ այդ ժամանակ այս ամենը երևակայել  չէինք կարող:

Սկսենք սկզբից՝ ի՞նչ արեց Մխիթարյանը Եվրոպա լիգայում, և ինչո՞ւ են հենց նրան համարում այս հաղթանակի կերտողը:

Մխիթարյանը Եվրոպա լիգայում դարձավ 6 գոլի հեղինակ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն: Հայ կիսապաշտպանը փլեյ-օֆֆում խփեց 5 գնդակ, ինչը հրաշալի ցուցանիշ է: Համեմատության համար նշենք, որ մանչեսթերյան ակումբի կազմում ոչ մի ֆուտբոլիստ չի հասել նման նվաճման, և սա ռեկորդ էր անգլիական ակումբի համար:

Պատահական չէ, որ, երբ անգլիական մամուլը խոսում էր այն մասին, թե Մխիթարյանի խաղն առաջվանը չէ, Մոուրինիոն նշեց որ դա անգլիական ֆուտբոլին չհարմարվելու պատճառով է, իսկ Մխիթարյանը լավն է Եվրոպա լիգայում:

Որքան էլ համարենք, ոչ Մխիթարյանն արդեն փորձառու է և կարողանում է խաղալ մեծ մարզադաշտերում՝ տասնյակ-հազարավոր հադիսատեսի աչքի առաջ, պետք է նշենք, որ սա Մխիթարյանի առաջին մեծ եզրափակիչն էր: Անգլիայի, Գերմանիայի գավաթները ևս մեծ իրադարձություններ են, սակայն չեն կարող համեմատվել Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչների հետ: Առաջին կեսում զգացվում էր Մխիթարյանի հուզմունքը, նա շատ ակտիվ էր, սակայն չէր կարողանում հաշվենկատ գործել:

Արդյունքում՝ դեղին քարտ և զգուշավոր կեցվածք խաղի մյուս հատվածում: Սակայն երկրորդ կեսում Հենրիխը կարողացավ հարմարվել և խփեց իր հրաշալի գոլը: Հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանը, ով վարում էր խաղը Матч TV հեռուստատեսության ուղիղ եթերում, նշում է, որ սա Մխիթարյանի դեկտեմբերյան գոլը չէր, բայց նման գոլեր քչերն են կարողանում խփել:

Միջազգային մամուլը թե՛ Մխիթարյանի գոլից հետո, թե՛ խաղավարտին գրեց, որ հենց Մխիթարյանը լուծեց անգլիական ակումբի հարցերը Եվրոպա լիգայում: Մեկը մյուսի հետևից սոցիալական ցանցերում պարբերականները գրում էին Մխիթարյանի գոլի մասին:

Իսպանական Goles de Europa պարբերականը գրում է, որ Մխիթարյանի գոլը ոչ թե ֆուտբոլի ժանրից էր, այլ ակրոբատիկայի: Ըստ պարբերականի՝ նման գոլեր կարող են խփել միայն ֆիզիկական լավ պատրաստվածություն ունեցող ֆուտբոլիստները: Իսկ երկրպագուները պարբերականի գրառման տակ գրել էին, որ Մխիթարյանը սկսել է ավելի շատ ակրոբատիկ գոլեր խփել, քան Իբրահիմովիչը:

«Իբրան պետք է արագ վերադառնա դաշտ, հակառակ դեպքում՝ ակրոբատիկ գոլերի արքայի տիտղոսը կխլի Մխիթարյանը»,- գրում են երկրպագուները:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական էջերն ուշադրություն են դարձրել հատկապես այն փաստին, որ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփում Եվրոպա լիգայի եզրափակչում:

Givemesport-ը, ինչպես միշտ, Մխիթարյանի համար նոր և հետաքրքիր բնութագրիչ է մտածել: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը Եվրոպա լիգայի MVP-ն է: Հիշեցնենք, որ MVP են կոչում NBA-ի կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստներին:

Շատ պարբերականներ, նշելով Մխիթարյանի ռեկորդի մասին, իրենց հետևորդներին հիշեցրել են, որ սա ընդամենը Մխիթարյանի առաջին մրցաշրջանն է մանչեսթերյան ակումբում.

«Եթե նա նման ցուցանիշ գրանցում է առաջին մրցաշրջանում, ի՞նչ է լինելու հետո»:

BenchWarmers-ն էլ հիշել է Մխիթարյանի վերջին հարցազրույցներից մեկը, երբ Մխիթարյանը նշել էր, որ ցանկանում է մարզադաշտում հրեշ լինել: Նման արտահայտություն էր արել նաև Մոնիկա Մխիթարյանը՝ նշելով, որ Հենրիխը դաշտում այնքան կտրուկ է, որ կարծես մարդասպան լինի: Հաշվի առնելով այս տեսակետները՝ պարբերականը գրել է, որ մարդասպանի բնազդն արեց իր գործը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular