ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարսերի նորաոճ աքսեսուարներ, որոնք անփոխարինելի են ամառային կերպարում (ֆոտո)

ՖՈՏՈ

Ամառը նոր փորձարկումների ու տպավորությունների եղանակ է: Վարսերին նոր տեսք հաղորդելու համար պարտադիր չէ փոխել սանրվածքը: Հին ու արդեն սիրելի սանրվածքը կարող եք համադրել ամառային աքսեսուրաների հետ ու միանգամայն այլ տեսք ստանալ:

 

Tochka-ն գրում է, որ այս աքսեսուարները շատ նորաձև կլինեն այս ամռանը: Ահա, թե ինչպես կարող եք դրանք համադրել ձեր սանրվածքների հետ:

 

Ծաղիկներ վարսերի մեջ: Բոլոր ոճաբանները պնդում են, որ այս տարի ամենաթրենդային աքսեսուրաները վարսերի ծաղիկներն են: Դրանք կարող են ցանկացած կերպար ավելի ոճային ու նուրբ դարձնել:

 

 

Ճակատնոցներ վարսերին: Հավանաբար, ճակատնոցները երբեք նորաձևությունից դուրս չեն գա: Այս տարի դրանք տարբեր բնական քարերով են զարդարված, ինչպես նաև կարող են մետաղից պատրաստված լինել: Պարտադիր չէ դրանք հենց ճակատին կրել, կարող եք ամրացնել վարսերին:

 

 

Վարսերի ամրակներ: Այս ամռանը վարսերի ամրակները սովորական չեն: Դրանք տարբեր իրերի տեսք ունեն և մինիմալիստական ոճով են:

 

 

Վարսերը կապելու գլխաշորեր: Այս գլխաշորերը շատ հարմար են, հատկապես, ամառային շոգ եղանակին: Դրանք կլրացնեն ձեր կերպարն ու ավելի ոճային տեսք կհաղորդեն:

 

 

Վարսերի լենտեր: Այժմ վարսերը կարող եք գեղեցիկ լենտերով կապել: Դրանք նրբություն կհաղորդեն ձեր կերպարին ու կլրացնեն այն: Լենտերը կարող եք նաև հյուսքերի արանքում ամրացնել: Այսպիսի աքսեսուարը համապատասխանում է և կարճ, և երկար վարսեր ունեցողներին:   

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular