ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 թեթև ըմպելիքներ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից

ՖՈՏՈ

1.      Սալորի թուրմ։ Տարայի մեջ լցնել 100 գրամ սալոր և վրան ավելացնել 2 լիտր ջուր։ Մեկ շաբաթ հետո քամել այն։ Ամեն առավոտյան մեկ բաժակ խմել։ Սալորն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները և արագացնում  է նիհարելու գործընթացը։ Սալորն իր մեջ ներառում է վիտամին А, կալիում, մագնեզիում և երկաթ։

2.      Դարչինով և մեղրով ըմպելիք։ Սենյակային ջերմաստիճանի 1 բաժակ ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ մեղր, ապա ավելացնել 0.5 ճաշի գդալ դարչին ու այս ամենը լավ խառնել։ Ամեն առավոտյան մեկ բաժակ խմել։ Դարչինն օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, օգնում  նյութափոխանակությանը։ Իսկ շաքարը մեղրով փոխարինելը, ըստ գիտնականների, կօգնի  կանխել քաշի ավելացումը։

3.      Ցորենի թուրմ։ Տարրայի ¼ մասով լցնել ցորեն, մնացած մասն էլ ավելացնել ջուր և այն ծածկել մառլյայով։ 2 օր հետո քամել։ Պահպանել այն վայրում, որտեղ արևի ճառագայթները չեն ընկնում։  Ճաշից առաջ 150 գրամ խմել։

4.      Կիտրոնով և իմբիրով ըմպելիք։ Մեկ բաժակ ջրի մեջ լցնել ½ կիտրոն, ½ իմբիր  մանրացնել և լցնել բաժակի մեջ։ Այս ամենը խառնել։ Ամեն առավոտ մեկ բաժակ խմել։ Շատ դիետոլոգներ կարծում են, որ իմբիրը նիհարելու համար լավագույն միջոցն է, օգնում է օրգանիզմից դուրս բերել  ավելորդ  հեղուկը։ Իսկ կիտրոնը խթանում է երիկամների աշխատանքին, օգնում է  տոքսինների դուրս բերմանը։

5.      Խատուտիկ։ 1 լիտր տարայի մեջ լցնել խատուտիկի գլուխներն առանց տերևների, ապա ավելացնել եռացրած ջուր ու 2 գդալ մեղր։ Դնել սառնարանի մեջ 4 ժամ։ Այն մառլյայով անցկացնել։ Թեյի փոխարեն խմել ասյ ըմպելիքը։

6.      Արքայախնձորի հյութ։ Արաքայախնձորն անցկացնել հյութամզիչ գործիքով։ Այն օրգանիզմին կտա վիտամին С, կօգնի դուրս բերել ավելորդ հեղուկը օրգանիզմից։ Չէ՞ որ, հաճախ ավելորդ հեղուկը կարող է քաշի ավելացման պատճառ դառնալ։

7.      Սասիի ջուր։ 2լիտր  ջրի մեջ լցնել  անանուխի 10 տերև, ապա 1 թեյի գդալ մանրացված կոճապղպեղ, բարակ շերտերով կտրտած 1 կիտրոն, մաքրած և մանր կտրտած 1 վարունգ։ Թողնել սառնարանում 15 ժամ։ Այն  խմել օրական 8 բաժակ: Այն  կբարելավի մարսողությունը, կնվազեցնի փքվածությունը ու կօգնի պայքարել փորկապության դեմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular