ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդուարդ Սպերցյանը երբևէ բանակցություններ չի վարել թուրքական «Տրաբզոնսպոր» տեղափոխության շուրջ

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երբևէ բանակցություններ չի վարել թուրքական «Տրաբզոնսպոր» տեղափոխության շուրջ: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

«Դա թուրքական ակումբի վարդագույն երազանքն է, և ոչ մի աղերս չունի իրականության հետ: Սպերցյանի բոլոր հարցերով զբաղվում է հայրը՝ Մկրտիչ Սպերցյանը: Մկրտիչ Սպերցյանի, Էդուարդի կնոջ՝ Ալինայի հայրիկի՝ Արտյոմ Կարապետյանի, և անձամբ իմ անունից պաշտոնապես հերքում եմ և պնդում, որ նման բան չի եղել. որևէ մեկը Թուրքիայից չի կապվել Էդուարդ Սպերցյանի հետ: Վստահաբար ասում եմ՝ եթե անգամ կապվեին, Սպերցյանը չէր էլ բանակցելու, ոչ թե գալու էր համաձայնության, հետո որևէ մեկի հորդորով կամ քաղաքական դրդապատճառներով հրաժարվելու էր: Չէր էլ բանակցելու: Հիմա շատ լուրջ թիմեր են պայքարում Սպերցյանի համար, իսկ «Կրասնոդարում» նա անչափ սիրված է Սերգեյ Գալիցկու կողմից: Սա ասում եմ՝ որպես Էդուարդի ընտանիքին շատ մոտ մարդ»,- ասել է Կարեն Գիլոյանն ու կարևորել մամուլի կողմից նմանօրինակ հրապարակումների ճշգրտումը:

Կարեն Գիլոյանը նաև ընդգծել է՝ Էդուարդ Սպերցյանն արժեքներ գնահատող ֆուտբոլիստ է, և  թեև ֆինանսական շատ լուրջ առաջարկներ է ստացել՝ շարունակում է հանդես գալ «Կրասնոդարում»:

«Սպերցյանը «Կրասնոդարում» շատ տպավորիչ գումարներ է ստանում, բայց դրանից շատ ավելի լուրջ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից, բայց մնացել է խաղալու «Կրասնոդարում»: Իսկ եթե թուրքական ակումբը թեկուզ 5 անգամ ավելի գումար առաջարկեր, քան Սպերցյանը ստանում է «Կրասնոդարում», միևնույն է՝ նա բանակցությունների մեջ չէր մտնի»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական «Լիդս Յունայթեդը» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը գնելու տարբերակը: Հաղորդվում էր նաև, որ «Կրասնոդարը» պատրաստ է Էդուարդ Սպերցյանին 12-13 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել «Լիդս»:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ անգլիական թիմը շատ ավելի մեծ գումար է առաջարկել. «Սպերցյանն, ինչպես արդեն նշեցի, արժեքներ գնահատող, ինչպես նաև մարզական լուրջ կարիերայի մասին մտածող ֆուտբոլիստ է: Հիմա նա «Կրասնոդարում է», իսկ հետո կլինի այն ակումբում, որն արժանի է՝ Սպերցյանն այնտեղ խաղա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular