ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի». Փաշինյանը արդարացրել է Հայաստանի ռազմականացումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է խոսել Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության մասին, միաժամանակ ամենատարբեր խոստումներ տալով։ Վերջերս էլ նա ընկել է լիրիկայի գիրկը և Բաքվին առաջարկել հարաբերությունները սկսել «զրոյից»։ Ավելի վաղ էլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը համաձայնում է լուծարել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես պահանջում է Ադրբեջանը, գրում է Dzen.ru–ն։

Իսկ հիմա էլ Հայաստանի վարչապետը հոդված է գրել, որում հերթական անգամ Բաքվին խաղաղության կոչ է անում։

«Տարածաշրջանում էսկալացիայի նախադրյալներ չկան, ավելին, ստեղծված են խաղաղության բոլոր նախադրյալները, պետք է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիայի քաղաքականությունից և հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն»,- գրել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, նա փորձել է արդարացնել Երևանի կողմից զենքի գնումը և հայկական բանակում բարեփոխումները` ասելով, որ իբր Ադրբեջանը «իրական սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»։ «Հայկական բանակում բարեփոխումները կապ ունե՞ն Ադրբեջանի հետ։ ԵՎ այո, և ոչ։ Ոչ, որովհետև Հայաստանը Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու պլան, մտադրություն կամ նպատակ չունի։ Այո, որովհետև Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող վտանգներ են ստեղծվում հենց Ադրբեջանում»,- գրել է Փաշինյանը և մեկնել Ֆրանսիա` նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցելու զենքի նոր մատակարարումների շուրջ։

Մինչդեռ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների` Հայաստանի բնակիչների միայն 10%-ն է աջակցում Փաշինյանին, և նրա քաղաքականությունն անվանել է «անխոհեմ, ապաշնորհ և անհեռատես»։ «Նման ցածր աջակցություն ունեցող ձախողված ղեկավարն իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից»,- ընդգծել է Օսկանյանը։

Եթե ​​Օսկանյանը ճշմարտությունն է ասում, ապա ո՞ւմ հետ, ասեք խնդրեմ, Ադրբեջանը խաղաղության բանակցություններ վարի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular