ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը որոշում է ընդունել Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցել Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ:

«Հավատարիմ մնալով իր կողմից հռչակված արժեքներին, այդ թվում խիստ կարևորելով աշխատանքը համայնքներում, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը որոշում ընդունեց Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցել Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ:

Նման որոշումն առավել քան բնական է, հաշվի առնելով, որ երկար տարիներ ճանաչում ենք Ռուբեն Մխիթարյանին, մեր պատկերացումներն ու տեսլականը գրեթե համընկնում են: Վստահ ենք, որ սկզբունքային գործիչ և լավ գյումրեցի Ռուբեն Մխիթարյանը կարող է լինել Գյումրի քաղաքի պատշաճ և արդյունավետ քաղաքապետ և իր առաջնորդած թիմով լավագույնս ծառայել Գյումրիին և գյումրեցուն»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանն ավելի վաղ հայտնել էր, որ որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular