ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուգին. «Էթնիկ երանգավորումներով ահաբեկչություն ռուս հայրենասերների դեմ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով հիվանդանոցում մահացել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, ահաբեկչություն էր ուղղված ռուս հայրենասերների ահաբեկմանը։ Այս մասին Ռադիո Sputnik-ի եթերում հայտարարել է ռուս հայտնի փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը, գրում է politnavigator.news–ը։

 «Իհարկե, խոսքը գնում է էթնիկ ենթատեքստով թիրախավորված, մատնանշված ահաբեկման, քանի որ դա ռուս հայրենասերների հայկական խումբ է, որը հերոսաբար կռվում է Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի ճակատներում։ Իսկ առաջնորդին, այդ շարժման խորհրդանշական կերպարին ոչնչացնելու որոշումը կայացրել են Զելենսկին և նրա արևմտյան հովանավորները։ Ահաբեկչության հերթական հանդուգն օրինակը, որն, անկեղծ ասած, չի կարող զարմացնել մեզ։ Մենք հիանալի հասկանում ենք, որ Ուկրաինան պետություն չէ, այլ ահաբեկչական կազմակերպություն, այլ ոլորտներում պարտության դեպքում նրանց միակ մեթոդն ահաբեկչությունն է։ Իհարկե, տխուր է, որ դա տեղի է ունեցել մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում։ Եվ դա ակնհայտորեն նպատակ ուներ վախեցնել ինչպես ռուս կամավորներին, այնպես էլ հատկապես հայերին և այլ էթնիկ խմբերին, ովքեր իրենց զգում են  Ռուսաստանի հայրենասերներ»,- ասել է Դուգինը։

Նա խոստովանում է, որ չգիտի, թե ինչպե՞ս պաշտպանվել ուկրաինական ահաբեկչությունից։ «Մենք պետք է ինչ-որ բան անենք, այլապես այդ ահաբեկչական հարձակումները շատ ավելի շատ կլինեն: Բայց անընդհատ մնում է այն զգացումը, որ մեզ ինչ-որ բան պակասում է: Ուղղակի հիմա ներքին մոբիլիզացիայի մակարդակը, պաշտպանական հոգեբանության մոբիլիզացիայի մակարդակը, պաշտպանական գիտակցությունը, ռազմական հոգեբանությունը, եթե կուզեք, պետք է նոր մակարդակի բարձրացվի»,- հավելել է փիլիսոփան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular