ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրահանձնաժողովի նոր կառուցը կզբաղվի Հայաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային և Բելառուսին աջակցության տրամադրմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրահանձնաժողովում 2025 թվականի փետրվարի 1-ից գործում է ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինությունը (DG ENEST), որը պատասխանատու է Եվրամիությանն անդամակցելու հավանական թեկնածուների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար:

 

Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։

 

«Կառույցը զբաղվելու է ԵՄ անդամ երկրներում հաղորդակցության հարցերով, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և տարածաշրջանային նախաձեռնությունների, ներառյալ թեկնածու երկրների աստիճանական ինտեգրման հարցերը։

 

Գլխավոր տնօրինությունը կզբաղվի ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ ընդլայնման գործընկերներին, ինչպես նաև ԵՄ Արևելյան հարևանության երկրներին, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը: Բացի դրանից, Գլխավոր տնօրինությունը շարունակական և կայուն աջակցություն կտրամադրի Ուկրաինային և կշարունակի իր աշխատանքը Ուկրաինայի վերականգնման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular