ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում հայտարարել են՝ Թրամփը չի կարողանա ստիպել BRICS երկրներին հրաժարվել միասնական արժույթից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի դիրքորոշումը BRICS արժույթի ստեղծման հեռանկարների վերաբերյալ մնում է անփոփոխ՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների: Այսպիսի հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նախկինում տվել ենք այս հարցի պատասխանը»,- հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգն ընդգծել էր, որ Պեկինը «պատրաստ է էլ ավելի խորացնել գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում BRICS-ի իր գործընկերների հետ և էլ ավելի մեծ ներդրում ունենալ համաշխարհային տնտեսության կայուն աճի գործում»։ Նա նաև հայտարարել է, որ BRICS-ի նպատակն է «հասնել ընդհանուր զարգացման և բարգավաճման»:

Դոնալդ Թրամփը, ինչպես հայտնել ենք, հերթական անգամ խոստացել է 100%-անոց մաքսատուրքեր սահմանել անդամ երկրների վրա, եթե BRICS-ի անդամ երկրները փորձեն ստեղծել նոր արժույթ կամ այլընտրանք ԱՄՆ դոլարին։ Նա հայտարարել է՝ «շանս չկա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular