ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր թշնամին Զելենսկին է. Սլովակիայի վարչապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նիստում շարունակել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման վերաբերյալ քննարկումը` նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանելով Սլովակիայի «թշնամի»: Այս մասին  գրում է e.dennikn.sk կայքը:

«Մեր թշնամին Զելենսկին է։ Զելենսկին է առաջացրել մեր խնդիրները։ Ես նրան չեմ սիրում, քանի որ նա վնասում է Սլովակիային», - ասել է Ֆիցոն։

Վերջինիս հայտարարությունը վերաբերում է Սլովակիա-Ուկրաինա հարաբերությունների սրմանը, ինչն առաջացել է այն բանից հետո, երբ Զելենսկին 2025-ի սկզբից դադարեցրել է երկրի տարածքով Ռուսաստանից գազի տարանցումը Սլովակիա։

Մասնավորապես, Սլովակիայի վարչապետը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է Ադրբեջանից եվրոպական երկրներ գազի տարանցում կազմակերպել:

Ֆիցոն ասել է, որ Ուկրաինայի նախագահին այլ բան չի մնում, քան խոսել «Ադրբեջանից գազի տարանցման մասին»:

Նա կրկնել է, որ Բրատիսլավան «ամենաիրատեսական» տարբերակն է համարում միայն ռուսական գազի տարանցումը վերականգնելը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular