ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան ռեկորդ է սահմանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայում 2024 թվականին դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում ռեկորդային թվով ինքնասպանություններ են գրանցվել՝ երկրում ինքնասպանությունների ընդհանուր անկման պայմաններում: Այս մասին են վկայում երկրի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության հրապարակած տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ այդ տվյալների՝ մոտ 124,5 միլիոն բնակչություն ունեցող Ճապոնիայում ինքնասպանությունների ընդհանուր թիվը 2024 թվականին կազմել է 20268՝ պատմության մեջ երկրորդ ամենացածր ցուցանիշը, երեխաների շրջանում՝ 527։

Տարվա ընթացքում ինքնասպանությունների ընդհանուր թիվը նվազել է 1569-ով։

Միևնույն ժամանակ, ինքնասպանությունների ճնշող մեծամասնությունը (13763) արվում է արական սեռի կողմից։ Երեխաների շրջանում ամենաշատ ինքնասպանությունները (349) տեղի են ունեցել ավագ դպրոցի աշակերտների շրջանում։

Մեկնաբանելով վիճակագրությունը՝ Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Կեյչիրո Տաչիբանան ընդգծել է, որ կառավարությունը «շատ լուրջ է վերաբերվում տվյալներին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular