ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Սոս Ջանիբեկյանն ու Մհեր Խաչատրյանը հայտնվեցին «Ֆուլ հաուսում»

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

«Արմենիա TV»–ի եթերում այսօր կցուցադրվի «Ֆուլ հաուս» սիթքոմի հերթական սերիան, որը բավականին տարբերվող է. այս սերիայում «Ֆուլ Հաուսը» հյուր է գնում «Դոմինո»։ «Ֆուլ հաուսում» նկարահանվել են Սոս Ջանիբեկյանն ու Մհեր Խաչատրյանը։

 

 

Tert.am Life–ը նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի` Մենչի հետ խոսել է և պարզել համագործակցության մանրամասները։

 

 

«Մտահղացումը մեր ստեղծագործական թիմինն էր։ Մենք խնդիր ունեինք, որ աղջիկները պետք է գնան բնակարան նայելու և մեզ պետք էր նոր լոկացիա։ Հասկացանք, որ ավելի ճիշտ կլինի դա անել «Դոմինոյի» տաղավարում, քանի որ այնտեղ կա համապատասխան ինտրիգ։ Հեշտությամբ համաձայնություն ձեռք բերեցինք իրենց ստեղծագործական  կազմի հետ։ Սցենարի վրա ամբողջությամբ մենք ենք աշխատել, քանի որ դա դիտվել է որպես «Ֆուլ հաուսի» սերիա»,– նշեց Արմենը։

 

 

Նա հայտնեց, որ «Դոմինոյի» դեմքերի` Սոս Ջանիբեկյանի և Մհեր Խաչատրյանի «Ֆուլ հաուսում» նկարահանվելու հարցը ոչ մի վայրկյան քննարկման առիթ չի դարձել։ Ըստ Արմենի` իրենց միջև կա առողջ մրցակցություն, որը չի խանգարում համատեղ աշխատանքին։

 

«Յուրաքանչյուր նախագիծ, որը քո ձևաչափում է, պետք է դիտարկել, որպես մրցակից։ Խոսքս, բնականաբար, առողջ մրցակցության մասին է, որի արդյունքում նախագծերը շահում են։ «Դոմինոյի» սկզբնական գաղափարի մեջ մենք էլ ունենք ներդրում, այդ ընթացքին մասնակցել է նաև  մեր ստեղծագործական թիմը։ Այդ իսկ պատճառով «Դոմինոն» մեզ գլոբալ մրցակից դարձնել չենք կարող»,– եզրափակեց Մենչը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular