ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական դպրոցներից մեկում մկնդեղից 5 երեխա է թունավորվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Պրիմորսկի երկրամասում հինգ դպրոցական է թունավորվել մկնդեղից։ Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում» հոդվածով։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը, գրում է Gazeta-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Պոկրովկա գյուղի դպրոցում՝ հունվարի 20-ին։ Երկրորդ դասարանի 5 աշակերտ դասարանում թափված քիմիական նյութ են հայտնաբերել ու շփվել դրա հետ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ փոշին վնասատուների դեմ պայքարելու միջոց է եղել։

«Ներկայումս դեպքի վայրում աշխատում են Քննչական կոմիտեի քննիչները, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները, իսկ դպրոցի տնօրենը հարցաքննվել է»,- հայտնել են վարչությունից։

Միջադեպից հետո երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular