ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը նշել է՝ որ դեպքում դուրս կգա «Միջուկային զենքի չտարածման» պայմանագրից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը դուրս կգա «Միջուկային զենքի չտարածման» պայմանագրից, եթե արևմտյան երկրներն օգտագործեն հակադարձ մեխանիզմը՝ վերականգնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները Իսլամական Հանրապետության դեմ: Այս մասին նախազգուշացրել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, Թեհրանը վերջերս այլ պետությունների հետ չի քննարկել իր պաշտպանական և ռազմական ներուժը։

«Սակայն եթե snapback մեխանիզմն ակտիվանա, մեր պատասխանը կլինի սիմետրիկ։ Մենք որևէ պատճառ չենք ունենա՝ մնալու որոշ պայմանագրերում», - հավելել է Բաղային՝ նկատի ունենալով Իսլամական Հանրապետության դուրս գալը «Միջուկային զենքի չտարածման» պայմանագրից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular