ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ: Այսօր ինչ-որ մեկը կփորձի նյարդայնացնել ձեզ: Դուք պետք է փորձեք խուսափել այդ մարդու հետ շփումից, քանի որ կարող եք կորցնել ինքնատիրապետումը: Եթե կատարվող իրադարձություններին դրական տեսանկյունից նայեք, հեշտությամբ կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները:

Ցուլ: Այսօր ինչ-որ անսպասելի իրադարձություն կլինի, սակայն դուք կկարողանաք դրան ճիշտ արձագանքել։ Արդյունքում կհպարտանաք ձեզնով: Բացի այդ՝ սթրեսային ու լարված իրավիճակներում հանգստություն պահպանելը լավ ազդեցություն կունենա ձեր հեղինակության վրա: Այսօր փորձեք ավելի մեծ ու գլոբալ խնդիրների մասին մտածել և մի կենտրոնացեք փոքր ու աննշան դժվարությունների վրա:

Երկվորյակ: Այսօր պետք է թույլ չտաք, որպեսզի մշակութային կամ սոցիալական տարաձայնությունների հետևանքով խնդիրներ ստեղծվեն: Այլ մտածելակերպ ունեցող մարդկանց հետ շփումը կարող է նոր հորիզոններ բացել ձեր առջև: Փորձեք ավելի բաց լինել մարդկանց հետ շփման մեջ ու չխուսափել անծանոթներից:

Խեցգետին: Այսօր ձեզ շրջապատող մարդիկ կփորձեն ձեզ ավելի լավ ճանաչել, սակայն առանց ձեր օգնության դա անել չի ստացվի: Հնարավոր է, որ նրանց պահվածքը ձեզ անհարմար դրության մեջ գցի, սակայն, եթե գնաք նրանց ընդառաջ ու փորձեք ինքներդ առաջին քայլն անել, ամեն ինչ հարթ կանցնի: Մի վախեցեք մերժում ստանալուց, քանի որ այդ դեպքում դուք վստահ կլինեք, որ արել եք ամեն հնարավորը:

Առյուծ: Այսօր պետք է փորձեք կարգավորել ձեր կյանքը: Առաջին հերթին մտածեք այն մասին, ինչը ձեզ դուր չի գալիս ու փորձեք պատկերացնել այն տարբերակը, որը ձեզ միանգամայն կգոհացնի: Մինչև ինչ-որ քայլեր ձեռնարկելը, մտածեք, թե ինչի համար եք դա անում և ինչ նպատակներ ունեք: Միայն հստակ պատերացումներ ունենալու դեպքում կկարողանաք հաջողության հասնել:

Կույս: Այսօր փորձեք հասնել ձեր ամենակարևոր նպատակներին: Գործի դրեք ձեր ամբողջ հմայքն ու գրավչությունը, դրանց միջոցով մեծ բարձրունքների կկարողանաք հասնել: Այսօր կարող եք ներազդել մարդկանց վրա, և նրանք ամեն կերպ կփորձեն օգնել ձեզ: Օգտագործեք այդ հնարավորությունը:

Կշեռք: Այսօր պետք է փորձեք խուսափել կյանքի նկատմամբ այլ հայացքներ ունեցող մարդկանց հետ շփումից: Ձեր միջև բազմաթիվ տարաձայնություններ կծնվեն, որոնք, ի վերջո, վեճի կվերածվեն: Այնպես որ, օրն անցկացրեք գաղափարակից ընկերների հետ ու փորձեք հանգստանալ:

Կարիճ: Այսօր պետք է հնարավորինս անկեղծ լինեք, սակայն զգույշ եղեք ու հաշվի առեք, թե ում և ինչպես եք մատուցում ճշմարտությունը: Եթե ինչ-որ գաղտնիք հայտնեք այն մարդկանց, որոնք չպետք է այդ մասին իմանային, լուրջ խնդիրներ կունենաք: Այսօր խորը մտածեք մինչև ինչ-որ բան ասելը:

Աղեղնավոր: Այսօր խարդախության ականատես կլինեք: Այդ մասին ոչ մի դեպքում չի կարելի լռել, քանի որ դա կարող է ազդել ձեր ու ձեր գործընկերների աշխատանքի վրա: Պատմեք բոլորին, թե ինչ է պատահել, և նրանք կգնահատեն ձեր անկեղծությունը: 

Այծեղջյուր: Այսօր նոր ընկերներ ձեռք կբերեք, սակայն մի շտապեք անկեղծանալ նրանց հետ ու պատմել ձեր գաղտնիքները: Փորձեք նրանց ավելի լավ ճանաչել, հնարավոր է, որ նրանք այնպիսին չեն, ինչպիսին ներկայանում են: Մի շտապեք և ավելի ուշադիր եղեք:

Ջրհոս: Այսօր ոչ մի դեպքում չպետք է անվճռական լինեք: Դա կարող է խանգարել ձեզ հասնել ձեր նպատակներին: Ավելի ինքնավստահ ու համարձակ եղեք և միայն այդ դեպքում կկարողանաք ճիշտ տպավորություն թողնել մարդկանց վրա:

Ձկներ։ Այսօր էներգիայով լեցուն օր կունենաք: Դրա շնորհիվ կկարողանաք բարձրացնել բոլորի տրամադրությունն ու հիանալի օր պարգևել: Սա լավ օր է, որպեսզի ծանոթանաք նոր մարդկանց հետ ու լավ ժամանակ անցկացնեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular