ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը վերածվում է «իսլամիստ Աթաթուրքի»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

BlogNews.am/Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում։ Նրան ընտրել են այսօր կայացած կուսակցության արտահերթ համագումարում։ Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Էրդողանի թեկնածությանն աջակցել է համագումարի 1414 պատվիրակ։ Ընտրություններն անցկացվել են այլընտրանքային հիմքով։

Էրդողանը գնում է բրգաձև համակարգի կառուցմանն` իր ձեռքերում կենտրոնացնելով ողջ իշխանությունն ու Թուրքիան դարձնում ուղղահայաց կառավարվող մի համակարգի` մեկ կենտրոնից արձակվող հրամանները պետք է կատարվեն, ցանկացած այլախոհություն կամ Էրդողանի իշխանության քննադատություն հետապնդվելու է։ 
Թուրքիայում սահմանադրական հանրաքվեում իր համար ցանկալի արդյունքներ ստանալուց հետո Էրդողանն անցել է «ստալինյան համակարգի» կառուցմանը` իսլամական դրոշի ներքո։

Էրդողանը «զտել» է բանակը, ինչպես ժամանակին Ստալինը, զինված ուժերի նկատմամբ ստանալով միանձնյա վերահսկողություն` հավատարիմ կադրերով համալրելով ԳՇ–ն և բանակային տարբեր առանցքային պաշտոնները։

Քեմալի Թուրքիան այլևս անցյալում է` քեմալական, աշխարհիկ` իշխանության ճյուղերի բալանսի վրա հիմնված Թուրքիային փոխարինման է գալիս միահեծան, սուլթանական ոճի Թուրքիան` Աթաթուրքի անձի պաշտամունքի տարրերը ժամանակի ընթացքում փոխարինվելու են Էրդողանի անձի պաշտամունքի տարրերով` Էրդողանին վիրավորելը` ԶԼՄ–ներով կամ մասնավոր զրույցներում, ինչպես Ստալինի օրոք, կարող է արժենալ աշխատանք, քրեական հետապնդում, իսկ Թուրքիայում մահապատժի վերականգնումից հետո` նաև ընդդիմախոսների նկատմամբ մահվան դատավճիռների կայացում։

Ինչ վերաբերվում է ազգային հարցին, ապա Էրդողանը քրդական հարցը լուծելու է, ինչպես ժամանակին Ստալինը լուծում էր մի շարք ժողովուրդների ճակատագիրը` աքսոր, հետապնդում, իսկ թուրքական բարքերը հաշվի առնելով նաև ազգային հողի վրա էթնիկ զտումներով։

Ազգային հարցում Թուրքիայում Էրդողանը փորձելու է կառուցել իսլամիստական, ծայրահեղ աջ գաղափարներով մի հասարակական համակարգ, որտեղ գովերգվելու է ամեն թուրքականը, օսմանականը, թյուրքականը։ Ազգայնականության բորբոքումը թույլ կտա Էրդողանը անատոլիական շրջանների` նրա հիմնական էլեկտորատի վրա հենվելով պայքարել ալևիների, քրդերի, հայերի, այլ ազգային–կրոնական փոքրամասնությունների դեմ, որոնք կփորձեն պահպանել իրենց ազգային դեմքը, կամ հանդես գալ պահանջատիրական` քրդական հարց, Հայոց ցեղասպանություն, պահանջներով։

Այդ շրջանակների դեմ էլ Էրդողանը «դուրս է բերելու» թուրքական ազգայնական փողոցը` ազգային,կրոնոնական փոքրամասնությունները կամ ասիմիլյացվելու են` թրքացվելու կամ բռնելու են արտագաղթի ճանապարհը` ազգային–կրոնական փոքրամասնությունների հատկապես ակտիվ զանգվածը, ակտիվիստներն ու հասարակական–քաղաքական գործիչներ գտնվելու են թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության ներքո։ «Վհուկների որսն» ու արտաքին թշնամու կերպարի ձևավորումը լինելու են Էրդողանի ներքին քաղաքականության կարևոր տարրեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular