ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարունն իրեն շատ սառն էր պահում». Վարդան Սարգսյանը Արնավի դերակատար Բարուն Սոբտիի աստղային հիվանդության և նրա հետ հանդիպման մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Երգիչ Վարդան Սարգսյանը, ով տևական ժամանակ է հեռուստադիտողներին ներկայանում է «Տնից հեռու» հաղորդման շրջանակում, անակնկալ ունի իր հեռուստադիտողների համար։ Նա կրկին գնացել է Հնդկաստան և հարցազրույցներ արել Հայաստանում մեծ տարածում գտած հնդկական սերիալների հերոսների հետ։

 

 

Նրա հաղորդումը ATV–ի եթերում կլինի երկուշաբթի օրվանից` ժամը 20։00–ին։ Մինչ այդ Վարդանը Tert.am Life–ին պատմել է իր տպավորությունների մասին։ Վարդանը հարցազրույց է արել Բարուն Սոբտիի, Ռոհիտ Խուրանայի, Սպանդան Չատուրվեդիի, Ռաշամի Դեսայի, Նանդիշ Սանդուի և այլոց հետ։

 

 

Վարդանը հայտնեց, որ ամեն հաղորդման շրջանակում կներկայացնի 1-2 հարցազրույց։ Նա դերասաններին ուղղել է այն հարցերը, որոնք իրեն նախապես ուղարկել են հեռուստադիտողները։ 

 

 

–Վարդան, երկուշաբթի օրվանից կսկսվի «Տնից հեռու» հաղորդման նոր եթերաշրջանը, որի շրջանակներում անդրադարձաք հնդկական սերիալների դերասաններին, որոնք մեծ ճանաչում ունեն Հայաստանում։ Կպատմե՞ք նկարահանումների ընթացքի մասին։

 

–«Տնից հեռու» հաղորդման շրջանակներում սկզբունքորեն մի երկիր 2 անգամ չենք այցելում։ Առաջին եթերաշրջանում ես նկարահանել էի Հնդկաստանը, շատ հետաքրքիր նկարահանումներ էինք ունեցել։ Ներկայացրել էինք` ինչպես են ապրում հարուստից աղքատ, պատմական վայրերը, եկեղեցիները, ինչպես են մահացածներին վառում Գանգես գետի ափին և այլն։

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular