ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվարի 20-ին Վաշինգտոնում կայանալու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որից հետո հանրապետական վարչակազմն ամբողջությամբ իր ձեռքը կվերցնի ԱՄՆ ղեկավարումը։ Հայաստանի՝ դեպի Արևմուտք սլացող իշխանությունների համար նոր ռիսկեր ու մարտահրավերներ են ստեղծվելու։

Նախկինում բացառապես դեմոկրատների հետ գործակցած ՀՀ իշխանությունները հիմնովին ձախողել են հայ-ամերիկյան հարաբերությունները, իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանուհին ընտրարշավին Դեմկուսի միջոցառումներին մասնակցելով նոր խնդիրներ է հարուցել Հայաստանի համար։

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետներն իրենց նոր զեկույցում նշում են, թե 2025 թվականին Միացյալ Նահանգներից լուրջ աջակցություն ստանալու Հայաստանի փորձերն անհաջողության կմատնվեն։ «Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ են Բաքվի հետ սերտ կապերը՝ որպես տեղական հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցությանը։ Փոխարենը Հայաստանը հիմնական շեշտը կդնի Ֆրանսիայից ռազմական տեխնիկայի ձեռքբերման վրա, ինչպես նաև կփորձի մեծացնել առևտրաշրջանառությունը ԵՄ հետ։ Արևմուտքի հետ քաղաքական և պաշտպանական աճող կապերը Հայաստանը կփորձի օգտագործել Ադրբեջանի՝ էսկալացիային ուղղված քայլերը զսպելու, Բաքվի առավել կոշտ պահանջներին՝ նախևառաջ Հայաստանի հարավային շրջաններով տարանցիկ ճանապարհ ստանալու պահանջին դիմադրելու համար», - նշում են զեկույցի հեղինակները։

Stratfor-ի փորձագետների համոզմամբ, 2025-ին Հարավային Կովկասը շարունակելու է աշխարհքաղաքական մրցակցության թատերաբեմ մնալ, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը «բանակցային գործընթացում իրենց դիրքերն ամրապնդելու համար կշարունակեն արտաքին աջացկություն որոնել»։ «Հավանական է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն շարժվել խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ, սակայն տարաձայնությունները, որոնք վերաբերում են Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, ամբողջական սահմանազատման և տարանցիկ ուղիների բացման մանրամասներին ըստ ամենայնի կարգելափակեն 2025 թվականին խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորությունները», - նշվում է զեկույցում։ Stratfor-ի փորձագետները նաև համոզված են, որ Ադրբեջանն այս տարի ևս շարունակելու է իր ռազմական առավելությունն օգտագործել որպես լծակ բանակցային գործընթացում։

Այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի իբր «արևմտամետ» վարչախումբը, որ հասցրել է լուրջ հարված հասցնել նաև հայ-ռուսական հարաբերություններին, կանգնած է կրակի առջև։ Առնվազն, առաջին գործը պետք է լինի դեսպանի հետկանչը և այդ պաշտոնում պրոֆեսիոնալ դիվանագետի նշանակումը, այլապես իրավիճակն ավելի է խորանալու։ 

Տաթևիկ Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular