ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարելի է ֆիզիկապես ուժեղ լինել՝ պահպանելով կանացիությունը. Ժան-Կլոդ Վան Դամի դստեր առօրյան՝ ֆոտոշարքով (ֆոտո)

ՖՈՏՈ

Ժան-Կլոդ Վան Դամը հայտնի է որպես սիրված դերասան, ռեժիսոր, սցենարիստ և մարտարվեստի վարպետ: Շատերը չգիտեն, որ նրա դուստրը՝ Բյանկա Վան Վարենբերգը (դերասանի իսկական ազգանունը), որոշել է շարունակել հոր ճանապարհը:

AdMe.ru-ն գրում է, որ 26-ամյա Բյանկան արդեն հաջողությունների է հասել կինոյի և սպորտի ոլորտում՝ դառնալով հայտնի ազգանվան արժանի ժառանգորդը:

Բյանկան իր ծնողներից ժառանգել է ոչ միայն տպավորիչ արտաքինը, այլ նաև անհավանական ճկունությունը: Ահա թե ինչու, չնայած նրբագեղ և առաջին հայացքից փխրուն կազմվածքին, նա հեշտությամբ կարող է բարձր ցատկեր և այլ հնարքներ իրականացնել:

Աղջկա խոսքով՝ նա սպորտի հանդեպ սեր է տածել դեռ մանկուց, սակայն ոչ մարտարվեստների նկատմամբ. ավելի վաղ նա ուղղակի ատել է դրանք՝ նախընտրելով զբաղվել չմշկասահքով:

Ժամանակի ընթացքում Բյանկան, այնուամենայնիվ, սկսել է հետաքրքրություն ցուցաբերել մարտարվեստների հանդեպ, և այժմ նա վարպետորեն կրկնում է իր հոր հնարքները: Հաճախ նրանք մարզվում են միասին, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ մրցում մարզադահլիճում: Վան Դամն օրինակ է ծառայում իր դստեր համար, իսկ Բյանկան նրա մեծ հպարտությունն է:

«Ես ցանկանում եմ ցույց տալ փոքր աղջիկներին և տղաներին, որ կարելի է ֆիզիկապես ուժեղ լինել՝ միևնույն ժամանակ պահպանելով կանացիությունը: Ցանկանում եմ ցույց տալ, որ կարելի է նրբագեղ ձևով նստել ճաշասեղանի մոտ՝ ոտքը ոտքին գցած, այնուհետև ծեծել վիրավորող մարդուն՝ գեղեցիկ և կանացիորեն: Իմ հոր շնորհիվ մարտարվեստները հետաքրքիր են դարձել իմ սերնդի համար, և ես ուզում եմ շարունակել նրա գործը», - ասել է Բյանկան:

Նշվում է, որ աղջիկը որոշել է գնալ հոր ճանապարհով ոչ միայն սպորտի, այլ նաև կինոյի ոլորտում. 2012 թվականին նա խաղացել է «Ներխուժում դրսից» ֆիլմի գլխավոր դերը: Բյանկան աչքի է ընկել 10 ֆիլմում, որոնցում հանդիսացել է որպես դերասանուհի, պրոդյուսեր, սցենարի հեղինակ և նկարիչ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular