ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն սահմանված ժամանակահատվածում (տարեկան մեկ անգամ) չի ներկայացել բանկ՝ ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու համար, ապա վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակի վճարումը դադարեցվում է։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Այս դեպքում, կենսաթոշակի վճարումը կվերսկսվի, եթե քաղաքացին կենսաթոշակի վճարումը դադարեցնելու ամսվանից 12 ամսվա ընթացքում ներկայանա բանկ կամ անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին։

  • Եթե կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող քաղաքացին 12 ամիս անընդմեջ չի ստացել կենսաթոշակ, ապա 12 ամսվան հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակի վճարումը դադարեցվում է։ Կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար քաղաքացին անձամբ պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին։

Ընդ որում, կենսաթոշակի վճարումը վերսկսվելու դեպքում չվճարված կենսաթոշակը կտրամադրվի դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։

  • Եթե կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ, ապա կենսաթոշակը կարող է վճարվել նաև կենսաթոշակառուի կողմից տրված և նոտարի վավերացրած լիազորագրով։

Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողության դադարումը: Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում: Հարկ է նշել, որ վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:

Կենսաթոշակի վճարումը դադարեցված լինելու դեպքում՝ չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի վճարվում, բացառությամբ անձի՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կամ ՀՀ հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular