ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չավին «Ալ-Սադի» կազմում նվաճել է Քաթարի Էմիրի գավաթը (ֆոտո)

ՖՈՏՈ
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավի Էռնանդեսը, որը հանդես է գալիս քաթարական «Ալ-Սադի» կազմում, իր ակումբի կազմում երկրորդ տիտղոսն է նվաճել:

37-ամյա ֆուտբոլիստի թիմը նվաճել է Քաթարի Էմերի Գավաթը՝ եզրափակչում 2:1 հաշվով հաղթելով «Ալ-Ռայանին».

«Հաղթանակը թիմային ջանքերի շնորհիվ է տրվում, թիմի յուրաքանչյուր անդամի: Մենք երջանիկ ենք այս հաղթանակի համար, մրցակիցը Քաթարի լավագույն թիմերից մեկն էր:

Մրցաշրջանը նման հաղթանակով ավարտելը շատ արժեքավոր է»,- Չավիի խոսքերն է փոխանցում «Ալ-Սադի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ ապրիլի վերջին Չավին դարձել էր նաև Քաթարի գավաթակիր:

Ակումբը «Թվիթերի» իր էջում նաև լուսանկար է հրապարակել, որտեղ Քաթարի Էմիրի Գավաթով են հարձակվող Ռաուլ Գոնսալեսը, որը տիտղոսն ակումբի հետ նվաճել է 2014 թվականին, և Չավին, որը տիտղոսը գլխավերևում է պահել այս մրցաշրջանում.

«Պատմությունը կրկնվում է: Երեք տարի առաջ դա Ռաուլն էր: Հիմա Չավին է: «Ալ-Սադդ»-ը միավորում է երկու լեգենդներին»,- գրել է ակումբը «Թվիթերում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular