ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է․ Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Համագործակցության գագաթնաժողովի ժամանակ։

Նա ասել է, որ ԱՊՀ երկրների ընդհանուր ՀՆԱ-ի աճը տարեվերջին ակնկալվում է 4,7%՝ բարձր համաշխարհային միջինից, ԱՊՀ տարածքում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցում է 85%-ը։

Պուտինն առաջարկել է ստեղծել ԱՊՀ-ում կամավորական կազմակերպությունների միջազգային ասոցիացիա և ամեն տարի անցկացնել կամավորական կոնգրեսներ։

ՌԴ նախագահը նշել է, որ ԱՊՀ-ում լավ տեմպերով է ընթանում ներմուծման փոխարինումը, ամրապնդվում է տեխնոլոգիական ինքնիշխանությունը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular