ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական Anka-4 անօդաչու թռչող սարքն ունակ կլինի արձակել հիպերձայնային բալիստիկ հրթիռներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան հայտարարել է, որ Anka-4 նոր անօդաչու թռչող սարքը հագեցած կլինի հիպերձայնային բալիստիկ հրթիռներով։ Այդ նախագիծը, որն այժմ գտնվում է կոնցեպտուալ նախագծման փուլում, ոչ միայն նախորդ մոդելների էվոլյուցիան է, այլ նաև նորարարական մարտական ​​հարթակ, որն ընդունակ է փոխել ժամանակակից ռազմական գործողությունների դինամիկան, գրում է overclockers.ru-ն:

Anka-4-ը հիպերձայնային բալիստիկ հրթիռներով զինելը Թուրքիային որոշակի առավելություն կտա ժամանակակից հակամարտություններում։ Հիպերձայնային հրթիռները, որոնք հասնում են 5 մախից ավելի արագության, գործնականում անհնար է որսալ գործող հակահրթիռային պաշտպանության համակարգերով: Դա Anka-4-ը կդարձնի եզակի գործիք այնպիսի հարվածներ հասցնելու համար, որոնք կանխելու ժամանակ հակառակորդը չի ունենա։

Anka-4 նախագիծը ներառում է արհեստական ​​ինտելեկտի ինտեգրում, որը թույլ կտա անօդաչու սարքին ինքնավար առաքելություններ կատարել։ Այն կկարողանա հարմարվել ռազմի դաշտի փոփոխվող պայմաններին շփվելով կառավարվող այնպիսի կործանիչների հետ, ինչպիսին է KAAN-ը, որը հինգերորդ սերնդի կործանիչ է, և որը ևս գտնվում է մշակման փուլում: Տեխնոլոգիաների այս համադրությունը խոստանում է բարելավել գործառնական ճկունությունը և հարվածների ճշգրտությունը:

Այնուամենայնիվ, չնայած այդ հավակնոտ ծրագրերին, նախագծերը բախվում են մի շարք մարտահրավերների: Անօդաչու սարքը պետք է հաղթահարի էլեկտրոնային պատերազմի և կիբերանվտանգության խնդիրները, որոնք կարող են սահմանափակել նրա արդյունավետությունը: Արհեստական ​​ինտելեկտի ինտեգրումը ևս հարցեր է առաջացնում օտարերկրյա փորձագետների մոտ, արդյո՞ք այն կկարողանա համարժեք արձագանքել մարտի դաշտում ծագող անկանխատեսելի իրավիճակներին:

Թուրքիան արդեն ցույց է տվել իրեն այնպիսի անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, ինչպիսին է Bayraktar TB2-ը, որն ապացուցել է իր արդյունավետությունն իրական մարտական ​​պայմաններում։ Anka-4-ն իր հերթին խոստանում է զգալիորեն ընդլայնել երկրի հարվածային ու հետախուզական հնարավորությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular